«Ժամանակ». ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիրների որոշումից
POLITICS«ՀՀԿ-ն մեծ հարված է ստացել շաբաթ օրը Վանաձորի ավագանու նիստը բոյկոտելու ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»–ի, «Հայկական Վերածնունդ»–ի և ԲՀԿ-ի որոշումից։ «Ժամանակ»–ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հարցը կարգավորելու համար ՀՀԿ խմբակցության ղեկավար, Վանաձորի Վահրամ Բաղդասարյանին մեկ շաբաթ ժամանակ է տվել։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը շաբաթ օրվա նիստից առաջ ընդհուպ սպառնացել է ընդդիմադիրներին, սակայն դա ևս որևէ օգուտ չի տվել։ Հիմա իշխանությանը մեկ ելք է մնացել՝ համոզել, որպեսզի «Հայկական Վերածնունդ» կուսակցությունից հոկտեմբերի 10-ին ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին քվեարկած չորս ավագանիները բացահայտվեն, որից հետո քվորումը կապահովվի։ Սակայն մինչ այս պահը «դավաճանները» չեն համաձայնում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



