Պիկե. Ես միշտ պարտություն կցանկանամ «Ռեալին»
SPORTԻսպանիայի ազգային հավաքականից իմ կամքով հեռանալը կլինի վերջինը, որ ես կանեմ, ասել է «Բարսելոնայի» պաշտպան Պիկեն, որը կատալոնական թիմի հերթական մարզումից հետո հրավիրել է մամուլի ասուլիս՝ անդրադառնալով հավաքականի հանդիպումների ժամանակ իսպանացի երկրպագուներից իր հասցեին հնչող սուլոցներին:
«Իմ հեռանալը նվեր կլինի ինձ անարդար սուլողներին: Ես կարծում եմ, որ այդ երեւույթի պատճառը քաղաքական չէ, քանի որ իմ հավատարմությունը հավաքականին միշտ եղել է հսկայական: Պատճառը «Բարսելոնայի» եւ «Ռեալի» դիմակայությունն է: Այս թիմերի մրցակցության թեժությունը երբեք չի մարի: Ես միշտ պարտություն կցանկանամ «Ռեալին», քանի որ երբ նրանց համար լավ է, վատ է լինում «Բարսելոնայի» համար: Դա կրքոտ մրցակցություն է»,- Պիկեի խոսքը մեջբերում էmundodeportivo-ն:
Պիկեն կողմ է արտահայտվել Կատալոնիայի անկախացմանը, ինչից հետո Իսպանիայի ոչ կատալոնական քաղաքներում հավաքականի հանդիպումների ժամանակ Պիկեին մշտապես սուլում են, երբ գնդակը հայտնվում է նրա մոտ: