Քլինթոնը հաղթանակ Է տարել Դիքսվիլ-Նոթչի քվեարկությունում, որտեղից մեկնարկել են ԱՄՆ-ի ընտրությունները
INTERNATIONAL NEWSԴեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը շահել Է առաջին քվեարկությունը, որն ավանդաբար կեսգիշերին (Երեւանի ժամանակով ժամը 09:00-ին) անցկացվում Է Դիքսվիլ-Նոթչ բնակավայրում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով CNN-ին:
Այսպես, Քլինթոնը չորս ձայն Է ստացել ութից, Թրամփը՝ երկու ձայն: Եվս մեկ ձայն տրվել Է Լիբերտարիանական կուսակցությունից թեկնածու Հերի Ջոնսոնի օգտին: Վերջին քվեաթերթիկում գրված Է եղել «Միթ Ռոմնի», որը Հանրապետական կուակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Էր 2012 թվականի ընտրություններում:
Դիքսվիլ-Նոթչի բնակչությունը, 2010 թվական մարդահամարի տվյալներով, կազմում Է 12 մարդ:
Կեսգիշերից հետո քվեարկել են նաեւ Նյու Հեմփշիրի նահանգի Հարթս Լոքեյշն եւ Միլֆիլդ բնակավայրերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



