Yerevan, 03.April.2026,
00
:
00
BREAKING


Առողջ կինը առողջ ընտանիքի գրավականն է. EcoSense-ն Արցախում

SOCIETY
EcoSense ախտորոշման կենտրոնը բարեգործական ակցիայի շրջանակներում նոյեմբերի 7-ից 8-ը Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպել և անցկացրել է բաց դռների օր։ Մասնագետների կողմից (գինեկոլոգ, ռևմատոլոգ, սոնոգրաֆիստ) կատարվել է հիվանդների անվճար խորհրդատվություն, զննում, ուլտրաձայնային հետազոտություններ։
 
Հոկտեմբերի 12-ին Արթրիտի համաշխարհային օրվա կապակցությամբ, Երևանում EcoSence ախտորոշման կենտրոնը 3 օր շարունակ անցկացրել է անվճար ռևմատոլոգիական կոնսուլտացիա.
 
«Մենք չէինք կարող շրջանցել նաև հայկական երկրորդ Հանրապետությունը և նույն ակցիան որոշեցինք անցկացնել Ստեփանակերտում։ Որպես կին, իմանալով, որ մեր կանայք շատ դժվար են դիմում բժշկի, սեփական առողջության մասին պատշաճ հոգ չեն տանում, որոշեցի ակցիայի շրջանակներում կազմակերպել նաև գինեկոլոգի խորհրդատվություն։ Ես շարունակ կրկնում եմ, որ առողջ կինը առողջ ընտանիքի գրավականն է։ Արցախը մեր հայրենիքի անբաժանելի մասնիկն է։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր հայ, աշխարհի որ անկյունում էլ լինի, պետք է իր անմիջական մասնակցությունն ունենա Արցախի կայացման գործում։ Եվ միայն պետական շրջանակների վրա թողնել նման առաքելությունը, կարծում եմ ճիշտ չէ։ Գտնում եմ, որ մասնավոր սեկտորը, որքան էլ դժվար ու անկայուն տնտեսական վիճակում լինի, պարտավոր է իր լուման ներդնել Արցախի առողջապահության համակարգի բարելավման գործընթացում»- EcoSense ախտորոշման կենտրոնի հիմնադիր, համաճարակաբան, բժշկական գիտությունների թեկնածու Ինեսսա Նազարյան։
 

 

Ակցիայի շրջանակներում EcoSense ախտորոշման կենտրոնի տննօրինությունը Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնում կազմակերպել էր նաև կոնֆերանս մանկաբարձ գինեկոլոգների համար: Կոնֆերանսին ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության Առողջապահության նախարար Կարինե Աթայանը:

EcoSense ախտորոշման կենտրոնը ձևավորվել է 2009 թվականին:

EcoSense ախտորոշման կենտրոնը համագործակցում է Երևանի և Հայաստանի այլ շրջանների առաջատար բժշկական կենտրոնների, կլինիկաների և մասնավոր բժիշկների հետ, ինչպես նաև ախտորոշիչ ծառայությունների լայն տեսականի է տրամադրում իր այցելուներին: Լաբորատորիան հագեցած է կլինիկական լաբորատոր հետազոտությունների հիմնական մեթոդներով, որոնք իրականացվում են ժամանակակից սարքավորումներով: Աշխարհի առաջատար արտադրողների ավտոմատացված անալիզատորների կիրառումը թույլ է տալիս կենսանմուշների մեծ ծավալները հետազոտել օպերատիվ կերպով և բարձր որակով: Ստանդարտ լաբորատոր հետազոտություններից բացի, կատարվում են նաև ինքնատիպ գենետիկական հետազոտություններ՝ կիրառելով առաջատար գիտնականների վերջին ձեռքբերումները: Հետազոտության համար նյութի մշակման և տրամադրման գրագետ կազմված մեխանիզմը և հետազոտությունների իրականացման հստակ ալգորիթմները թույլ են տալիս բավականին արագ կերպով ստանալ հավաստի արդյունքներ:

EcoSense ախտորոշման կենտրոնի գլխավոր նպատակն է՝ բոլոր լաբորատոր հետազոտություններն իրականացնել որակի միջազգային չափանիշներին համապատասխան և լաբորատոր ախտորոշման մեջ գործնականում կիրառել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների ձեռքբերումները:

EcoSense ախտորոշման կենտրոնը գործում է Երևանում, Գյումրիում, Կապանում, Վանաձորում և Ստեփանակերտում:

Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globe