Քայլի Ջեները կոսմետիկայի սեփական խանութն է բացում
LIFEՔայլի Ջեները կոսմետիկայի սեփական խանութ է բացում: Այս մասին նա տեղեկացրել է իր Instagram-ում: Քիմ Քարդաշյանի քույրը Kylie Cosmetics store-ը բացելու է Լոս Անջելեսում:
19-ամյա Քայլին իր թիմի հետ լուսանկարվել է բուտիկում, որը վերանորոգվում է:

Քայլին ուշադիր հետեւում է, որպեսզի խանութը համապատասխանի իր նախատեսած դիզայնին:
«Իրերի իմ տեսլականը»,- լուսանկարներից մեկն այսպես է մակագրել Քայլին:
«Չեմ կարողանում սպասել այն օրվան, երբ ձեր ուշադրությանը կներկայացնեմ այն, ինչ մտքիս կա եւ ինչի ուղղությամբ ես աշխատում եմ: 100% Kylie»,- հավելել է The Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի աստղը:

«Շուտով»,- երկրորդ լուսանկարը մակագրել է Քայլին:
1
Business registration is now available at Unibank
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
4
AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing Impairments
5
Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement



