Կայացել է շախմատի Եվրոպայի ակումբային առաջնության երկրորդ տուրը
SPORTՏեղի ունեցան Եվրոպայի ակումբային առաջնության երկրորդ տուրի հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լևոն Արոնյանի «Պադովա» ակումբը 5.5-0.5 հաշվով հաղթանակ տոնեց «Մարիա Սաալ» ակումբի նկատմամբ: «Պադովա» թիմի առաջատար Արոնյանն այս մրցախաղին չմասնակցեց:
Երկրորդ տուրից հետո 12 ակումբ վաստակել են 4-ական թիմային միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: «Պադովա»-ն ընթանում է առաջատարների խմբում, իսկ լրացուցիչ ավելի բարձր ցուցանիշների շնորհիվ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Կանանց մրցաշարի երկրորդ տուրում Լիլիթ Մկրտչյանի «ՅուգրÕ ¡» թիմը 2.5-1.5 հաշվով հաղթեց «Օդլար Յուրդու» ակումբին: Լիլիթ Մկրտչյանը նույնպես չէր մասնակցում այս մրցախաղին:
2-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են Մոնտե Կարլոյի «Սերկլ դ’Եշակ» թիմը, Բաթումի «ՆՈՆԱ» ակումբը և «Յուգրա»-ն: