Ճապոնիայում գետնի տակ Է անցել ճանապարհի 30-մետրանոց հատվածը
INTERNATIONAL NEWSՃապոնիայի Ֆուկուոկա քաղաքի ճանապարհներից մեկում գրունտի փլուզման հետեւանքով վիթխարի ձագար Է գոյացել: Դրա երկարությունը կազմում Է 30 մետր, լայնությունը՝ 27 մետր, իսկ խորությունը՝ 15 մետր: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 8-ին այս մասին հաղորդել Է kyodo-ն:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքով՝ գրունտի փլուզման պատճառ կարող Էին դառնալ ստորգետնյա շինարարական աշխատանքները: Նշվում Է, որ մերձակա շենքերը եւ քաղաքի՝ ոչ հեռու գտնվող օդանավակայանը հոսանքազրկված են: Ականատեսները պատմում են, որ արտակարգ պատահարի վայրի շրջանում գազի հոտ Է զգացվում: Մերձակա տներից մարդիկ տարահանվել են:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
A Birthday in Italy with Unibank
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation Together



