Իրանում 4,8 մլրդ դոլարի գազային համաձայնագիր Է ստորագրվել ֆրանս-չինա-իրանական կոնսորցիումի հետ
ECONOMICSԻրանի ազգային նավթընկերությունը եւ ֆրանս-չինա-իրանական կոնսորցիումը նոյեմբերի 8-ին համաձայնագիր են ստորագրել Հարավային Պարս գազի խոշորագույն հանքավայրի 11-րդ տեղամասի մշակման վերաբերյալ: Ինչպես հայտնել Է "Tasnim News Agency"-ն, նախագծի իրացման գործում ներդրումների գումարը կկազմի 4,8 մլրդ դոլար:
Միջազգային կոնսորցիումի կազմի մեջ մտնում են երեք նավթընկերություններ՝ ֆրանսիական «Տոտալ»-ը (Total), չինական CNPC-ը (China National Petroleum Corporation) եւ իրանական Petropars-ը: Ինչպես սպասվում Է, Հարավային Պարսի 11-րդ տեղամասում գազի արդյունահանումը կսկսվի 2020 թվականի մարտին:
Հարավային Պարսն աշխարհում գազի խոշորագույն հանքավայրն Է: Նրա պաշարները գնահատվում են 13,8 տրլն խորանարդ մետր: Իրանն անցյալ տարվա վերջից իրականացնում Է այդ հանքավայրի փուլային յուրացում՝ դրա ողջ տարածքը բաժանելով 28 տեղամասի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: