Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանը սրում է իրավիճակը, զորավարժությունները Վիեննայի փաստաթղթի խախտում են. Էդվարդ Նալբանդյան

POLITICS

Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված հանդիպումներից եւ ընդունել է այն շրջանակը, որը բանակցությունների համար առաջարկում են Մինսկի խմբի եռանախագահները:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցույան նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում նշեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը: Ադրբեջանը մի քանի ամիս ընդհանրապես հրաժարվում էր հանդիպել անգամ եռանախագահների հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք մասնակցել բանակցություններին: Ադրբեջանն ինչպես միշտ սրում է իրավիճակը: Այժմ այն հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին, որտեղ ներդրված է լինելու ադրբեջանական բանակի համարյա ամբողջ ներուժը՝  60  հազարի հասնող զորք, արկեր, հրթիռներ եւ այլն: Դա Õ �աեւ Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն` իրենք պետք է 42 օր առաջ տեղյակ պահեին այդ մասին, եթե զորքերի մասնակցությունը հասնում է 9000-ի: Նրանք ոչ միայն տեղյակ չեն պահել, այլեւ Համբուրգի հանդիպումից առաջ գնում են այս քայլին, որը, իհարկե, սրում է վիճակը»,-ասաց նախարար Նալբանդյանը՝ նշելով, որ Համբուրգում (դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքի շրջանակում) կայանալիք հանդիպման ձեւաչափը դեռեւս հստակեցված չէ:

Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակել եռանախագահության ձեւաչափում: «Մի կողմից հայտարարում են, որ պատրաստ են հանդիպելու, մյուս կողմից էլ փաստորեն առավելապաշտական նկրտումներ են անվանարկում եւ հայտարարում են, որ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի հիման վրա կարող է հիմնախնդրի լուծումը գտնվել: Հիշեցնեմ, որ եռանախագահները բազմիցս ասել եւ կրկնել են, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի և ւժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային  ամբողջականություն, եւ այդ սկզբունքները ներկայացնում են մեկ ամբողջություն: Փորձել տարանջատել այդ սկզբունքները մեկը մյուսից, կստեղծի բավականին դժվար վիճակ հիմնախնդրի կարգավորման համար»,-ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է կատարել Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին) եւ Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին) ձեռք բերված պայմանավորվածությունները եւ անում է ամեն ինչ, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն: «Պետք է ասեմ, որ ոմանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող  է գնալ իրավիճակի սրման, հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին  Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում: Ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների ջանքերն ուղղված են  նրան, որպեսզի հիմնախդրի կարգավորման գործընթացի առաջխաղացման համար ստեղծվեն համապատասխան պայմաններ»,-նշեց ՀՀ արտգործնախարարը:

 

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank