Yerevan, 30.January.2026,
00
:
00
BREAKING


«Տարվա լավագույն երգիչ»՝ Մարտին Մկրտչյան, «Տարվա լավագույն երգչուհի» ՝Լիլիթ Հովհաննիսյան. «Pan Armenian Entertainment Awards 2016»-ի մրցանակակիրները

PHOTO

Life.tert.am-ը գրում է.

PanArmenian TV-ի և Global Arts International-ի համագործակցության շրջանակում Լոս Անջելեսի հանրահայտ Microsoft թատրոնում նոյեմբերի 6-ին կայացել է Pan Armenian Entertainment Awards 2016 մրցանակաբաշխությունը:

Tert.am Life-ի հետ զրույցում Պանարմենիան Մեդիա Գրուպի միջազգային հարաբերությունների պատասխանատու և մրցանակաբաշխության հայաստանյան ներկայացուցիչ Սյուզի Շահբազյանը նշեց, որ մրցանակաբաշխության նպատակն է մեկ հարկի տակ հավաքել Հայաստանում եւ սփյուռքում ապրող հայ արտիստներին:

«Pan Armenian Entertainment Awards-2016-ի առաքելությունն է խրախուսել հայկական արվեստի և մշակույթի պահպանումը՝ սերունդների միջև կամուրջներ կառուցելով: Նշենք, որ միջոցառման ժամանակ մրցանակներ են շնորհվել երաժշտության, կինոյի, հեռուստատեսության, մեդիայի և նորաձևության ոլորտների զարգացման գործում ավանդ ունեցած ծագումով հայ արտիստներին»,- ասաց Սյուզին:

 

Վերջինս նշեց, որ մրցանակակիրների ընտրությունը կատարվել է` հաշվի առնելով մշակույթի տարբեր ոլորտներում  նրանց ծավալած գործունեությունը: Ինչպես նաև հատուկ մրցանակներ են տրվել հայկակական արվեստում և մշակույթում մեծ ներդրում ունեցած անհատների:

«Գլխավոր մրցանակն աշխարհահռչակ դիզայներ Մայքլ Արամի պատրաստած արձանիկն է, որը զուտ մրցանակ լինելուց բացի, նաև արժեքավոր և խորհրդանշական նվեր է՝ նռնենու տեսքով: Ծառը կյանքի, կենսական ուժի, դիմակայելու և հավերժ գոյատևելու խորհրդանիշն է, ինչը շատ համահունչ է մեր ժողովրդի ճակատագրին: Նուռը հայկական գլխավոր խորհրդանիշներից է: Այն պտղաբերության, ծաղկման, առատության խորհրդանիշն է»,- նշեց նա:

 

 

Ստորեւ ներկայացնում ենք հաղթողներին՝

Տարվա լավագույն երգչուհի  - Լիլիթ Հովհաննիսյան

Տարվա լավագույն երգիչ - Մարտին Մկրտչյան

Տարվա լավագույն երգ -
Ռազմիկ Ամյան, Չունի աշխարհը քեզ նման

Տարվա լավագույն տեսահոլովակ -  Արմենչիկ,  Հայրիկ (ռեժ. Արթուր Մանուկյան)



Տարվա լավագույն զուգերգ - Սոֆի Մխեյան և Վիգեն Հովսեփյան, Քիչ է

Տարվա լավագույն երաժշտական նախագիծ/համերգ – Էրիկ

Տարվա լավագույն ժողովրդական մշակում  - Արփի Շահնուբարյան - Թամզարա

Տարվա լավագույն հումորային հեռուստանախագիծ –
Ֆուլ Հաուս



Տարվա ընթացքում միջազգային բեմում Հայաստանը լավագույնս ներկայացրած արտիստ - Իվետա Մուկուչյան

Տարվա լավագույն տեղեկատվական հեռուստանախագիծ - Ժամը լրատվական, Արմենիա հ/ը լրատվական ծառայություն


Տարվա լավագույն ֆիլմ - Կյանք ու կռիվ



Ամենապահանջված արտիստ - Արման Հովհաննիսյան

Տարվա ամենադիտված երաժշտական նախագիծ - Արփի և Միհրան Ծառուկյան, Անհնար է

Սփյուռքի տարվա լավագույն երգիչ – Արմենչիկ

Սփյուռքի տարվա լավագույն երգչուհի - Թամար Կապրիելյան



Սփյուռքի տարվա լավագույն հումորային դերասան - Գև Օրկյան

Հատուկ մրցանակներ

Հատուկ մրցանակ - Տարվա մեդիադեմք Նազենի Հովհաննիսյան

Հատուկ մրցանակ - Սիրուշո, Երիտասարդների շրջանում ազգային արժեքների տարածման համար

Հատուկ մրցանակ - հայկական փոփ-ֆոլկ երաժշտության ոլորտում ավանդի համար 
Թաթա Սիմոնյան

Հայկական երաժշտական ոլորտում մեծ ավանդի համար - հատուկ մրցանակ 
Արթուր Գրիգորյան

Հատուկ մրցանակ ամենավարկանշային հեռուստանախագծերը իրականացնելու համար, Դիանա Գրիգորյան

Հատուկ մրցանակ - Արաքսյա Կարապետյան

Հատուկ մրցանակ - Ատոմ Էգոյան

Հատուկ մրցանակ 60-ամյա հոբելյանի առթիվ - Հանրային հեռուստաընկերություն

Հատուկ մրցանակ - Beauty & Art, Հրանուշ Աճեմյան:

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

The Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education