Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Առաջին հայացքից սա սովորական պահեստ է. այն, ինչ իրականում կա նրա ներսում՝ պարզապես ֆանտաստիկա է

PHOTO

Տեխասի Մակ-Կիննի քաղաքի բնակիչներից մեկը բավականին յուրօրինակ մոտեցում է ցուցաբերել սեփական տան կառուցման հարցում: Նա շինարարական ընկերությանը դիմեց  պահանջով, որ ցանկանում է՝ իր առանձնատունը արտաքինից նման լինի հասարակ պահեստի և ոչնչով չհիշեցնի, որ այն առանձնատուն է: Շինարարներն այդպես էլ արեցին, սակայն տան ներքին կահավորումը տանտերը որոշել է անել մաքսիմալ շքեղ ու պերճաշուք:

Կարելի է մտածել, որ սա ինչ-որ ձիարան կամ կամ մեծ խորդանոց է: Չէ՞ որ շինությունը անգամ պատուհաններ չունի, և նրա տարածքն էլ անմշակ, անխնամ է: Անգամ դեպի առանձնատուն տանող ճանապարհի վրա ասֆալտ չկա:

 

Եվ միայն տարածքում մի փոքր շրջելուց հետո է հասկանալի դառնում, որ շինությունը մշտական բնակելի է: Պահեստի հակառակ կողմում ոչ միայն պատուհաններ կան, այլ նաև օդորակիչ և արբանյակային ալեհավաք: Անգամ այդքանով հանդերձ՝ առանձնատունը ոչ մի լավ տպավորություն չի թողնում:

 

Սակայն միայն մուտք ոտք դնելն արդեն բավարար է, որպեսզի կարծիքդ կտրուկ փոխվի: Առանձնատան ներսն ուղղակի շքեղ է:  

 

Անմիջապես մուտքից հյուրերը հայտնվում են ընդարձակ հյուրասրահում: Այստեղ առաջին հերթին ուշադրություն է գրավում հսկայական էկրանը, որը շրջապատված է կինոդիտումների համար հարմար բազմոցներով:

 

Հյուրասենյակի մյուս ծայրում տեղադրված են ճաշի սեղանն ու բարը:

 

Տան ինտերիերը 100 տոկոսով տեխասցու ճաշակ է: Պատերը զարդարված են որսորդական ավարով, իսկ փայտից պատրաստված դարակները կովբոյական ֆիլմերի մասին են հիշեցնում:

 

Տունը նաև երկրորդ հարկ ունի, որտեղ կարելի է բարձրանալ լայն, փայտե աստիճաններով:

Վերնահարկը դժվար է լիարժեք հարկ անվանել: Ավելի ճիշտ՝ այն սրահ է, որը հյուրասենյակը կապում է ննջասենյակների հետ:

 

Ննջասենյակի տարածքի մեծ մասը զբաղեցնում է հսկայական մահճակալը, որի կողքին հնաոճ մի քանի պահարաններ են:

Դատելով տան նախագծման աշխատանքներից՝ կարելի է մտածել, որ տանտերը նախատեսել է այն օգտագործել որպես հյուրանոց կամ մոթել: Սակայն տանտերը հավաստիացնում է, որ տունը իր համար է կառուցել և այս շքեղ տան ներսում իրեն զգում է հարմարավետ ու հանգիստ:

 

Այո՛, հարուստներն էլ իրենց տարօրինակություններն ունեն, և ինչպես ամեն մարդ, իրավունք ունեն կահավորելու սեփական տունը այնպես, ինչպես կցանկանան: Սակայն երևակայության պակասի հարցում այս տանտերն իսկապես պակաս չունի:

Թարգմանությունը՝ BlogNews.am

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced