Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Ուզում եմ, որ երգերս իմ մասին պատմեն. Սրբուհի Սարգսյան

PHOTO

Life.panorama.am-ը գրում է.

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով հայկական շոու բիզնես մուտք գործեց «X-Factor» նախագծով ու այդուհետ իր հզոր ձայնով գրավեց շատերի ուշադրությունը, վերջերս թողարկել է առաջին անգամ հատուկ իր համար գրված «Եթե կարող ես» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակը: Երգչուհին, ով տարբեր համաշխարհային հիթերի քավրներ էր հնչեցնում, Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մեծ ուրախությամբ է նոր երգը ներկայացրել ու շեշտեց, որ ցանկություն ունի Հայաստանում զարգացնել փոփ ժանրը.

«Արդեն երեքից-չորս տարի է, ինչ համագործակցում եմ Նյու Յորքում բնակվող Լազարոյի եւ Արամ Աբգարյանի հետ, ու նոր աշխատանքս էլ այդ համագործակցության արդյունքն է: Ես, Լազարոն ու Արթուր Ալեքը դեռ էլի մտքեր ունենք, որոնք հույս ունեմ, ապագայում կիրականացնենք. 10-ից ավելի երգեր արդեն գրեթե պատրաստ են»,- նշեց Սրբուկն ու ավելացրեց` երկար են մտածել առաջին երգի ընտրության հարցում.

«Քանի որ բոլորս գիտենք, որ հայկական շոու բիզնես մեծամասամբ մուտք են գործում դանդաղ, հանգիստ երգերով, ուստի մեզ համար շատ կարեւոր էր երգ ընտրությունը. Ես չէի ուզում, որ տխուր երգով ներկայանայի, ուզում էի երգս լիներ ակտիվ, դրական ու գունավոր: Երբ երաժշտությունը պատրաստ էր, Գրիգոր Կոկչյանին խնդրեցի, որ խոսքերը գրելիս հեռու լինի սրտաճմլիկ բովանդակությունից. Իսկզբանե ուզում էի երգել մի աղջկա մասին, ով սիրում է չափից շատ սիրել: Ի դեպ` ուզում եմ, որ երգերս իմ մասին պատմեն, այս երգն էլ իր տեսակով նման է ինձ, իսկ մոտ ապագայում կթողարկեմ հաջորդ երգը, որն արդեն իմ կյանքի պատմությունը կներկայացնի»,- նշեց նա:

Ի դեպ` Սրբուհին նկատեց, որ հատուկ է որոշել հայերեն երգել.

«Իհարկե, բոլորս գիտենք, որ այս ժանրին ավելի համահունչ է անգլերենը, սակայն ես ունեմ որոշում. ուզում եմ, որ իմ լուման ներդնեմ մեր երկրում փոփ ժանրի զարգացման գործում, բացի այս` ես աշխատում եմ հայ հանդիսատեսի համար: Համոզված եմ, եթե երգը լիներ հայերեն, առավել լավ կլսվեր, քանի որ այս ժանրը առավել համահունչ է անգլերենին, սակայն որակյալ երաժշտությունը մեր երկրում զարգացնելու համար պետք է փոփ ժանրի հայերեն երգեր շատ թողարկել»,- ընդգծեց երգչուհին:

«Եթե կարող ես» տեսահոլովակի ռեժիսորը Արամայիս Հայրապետյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը.

«Տեսահոլովակում շեշտը դրված է գույների ու իրարից տարբերվող երեք կերպարների վրա: Նշեմ, որ իմ ոճով զբաղվել է Ալբերտ Գրիգորյանը: Նա առանձնացրեց երեք կերպարներ, որոնցից կոստյումով լուքը կարծես թե հենց ինձ բնորոշեր, իսկ մյուս երկու կերպարները, որոնք ինձ համար շատ հետաքրքիր էին, փորձեցի  իրականություն դարձնել Ալբերտի եւ Արամայիսի օգնությամբ»,- նշեց նա:

Ի դեպ` մեզ հետ զրույցում երգչուհին պատմեց նաեւ, որ «Եթե կարող ես» երգի միքս-մաստերինգն իրականացրել է  հանրահայտ գործիքավորող Քրիս Գեհրինգերը, ով աշխատել է Ռիհաննայի, Լեդի Գագայի, Սիայի եւ այլ համաշխարհային ճանաչում ունեցող երգիչների հետ.

«Լազարոն որոշեց, որ այս երգս պետք է ցույց տա Քրիս Գեհրինգերին, ում ուղղակի հանդիպելու համար մեկ, երկու ամիս առաջ պետք է հերթագրվել: Ի ուրախություն ինձ, երբ Լազզարոն հանդիպել է նրան, վերջինս շատ է հավանել երգս, այլապես իր անխախտ սկզբունքին համաձայն` չէր զբաղվի իմ երգով: Նա անգամ ցանկացել է, որ ապագայում եւս համագործակցենք, ցանկություն է հայտնել ապագայում տեսնել ինձ: Մեծ հույս ունեմ, որ ինձ բախտ կվիճակվի նման տաղանդավոր մասնագետի հետ կրկին աշխատել, թեեւ արդեն մեծ հպարտություն է նրա համակրանքին արժանանալը»,- պատմեց Սրբուհի Սարգսյանը:

Սրբուկի սպասված մեծ ակումբային համերգը կայացավ բոլորովին վերջերս, մոտ ապագայում երգչուհին կրկին նախատեսում է նոր համերգներ, իսկ ավելի ուշ, նրա խոսքով, կզբաղվի հաջորդ հեղինակային երգով:

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan