Դիմահարդարման հնարքներ որոնք օգնում են բնական տեսք ունենալ. լուսանկարներ
PHOTOԻն՞չ կանեիր եթե կյանքը քեզ հնարավորություն ընձեռներ դեմքդ փոխել այնպես ինչպես դու ցանկանում ես լինել: Past.am-ն առաջարկում է դիմահարդարման միջոցով մի քանի հնարքներ, որոնք կփոխեն ձեր արտաքինը և ավելի հմայիչ կդարձնեն:
Սկսեք մաշկը մաքրելուց և շտկելուց: Որպեսզի դիմահարդարումը արագ և արդյունավետ ստացվի, սկզբում դեմքը լվացեք, այնուհետև սրբեք նուրբ գործվածքով:
Դիմահարդարումից առաջ քսեք դիմահարդարման համար որպես հիմք համարվող քսուկը: Այն պետք է կատարելապես համապատասխանի ձեր մաշկին:
Տեսանելի գծերը և աչքերի շուրջ առաջացած շրջանակները վերացնելու համար օգտագործեք գունանյութերով հարուստ քողարկիչ: Այս նուրբ ծածկույթը կվերացնի մաշկի երևացնող խնդիրները, կծածկի բծերը և աչքի շուրջը գոյացած շրջանակները:
Անհրաժեշտության դեպքում դիմափոշի օգտագործեք: Եթե ձեր մաշկը յուղոտ և խոնավ է և փայլը ծածկելու խնդիր ունեք, ապա գունավորող կրեմից հետո օգտագործեք դիմափոշի, որը կկլանի դեմքի խոնավությունն ու յուղոտությունը:
Կրեմագույն կամ վարդագույն փոշի քսեք այտերին: Դա ավելի նուրբ և բնական կդարձնի ձեզ, իսկ այտերին ավելի գեղեցիկ տեսք կհաղորդի:
Ընդգծեք ձեր աչքերն ու շրթունքները: Եթե հնարավոր է հենեք հայելին պատուհանին, որպեսզի լույսի շնորհիվ ավելի ճիշտ լինի արդյունքը:
Աչքերի կոպերին ստվերաներկ քսեք: Դարչնագույնի նուրբ երանգ ընտրեք, որը բնական ձևով կուրվագծի ձեր աչքերը:
Եթե ձեր աչքերը լրացուցիչ ընդգծման կարիք ունեն, ապա աչքի վերևի կոպն ընդգծեք մուգ մոխրագույն կամ շագանակագույն մատիտով:
Շրթունքները ներկեք նուրբ գույներով: Եթե ուզում եք շրթունքները բնական երանգ ստանան, ապա այնպիսի գույն ընտրեք, որը համապատասխանում է ձեր շրթունքների բնական երանգին:
Ընդգծված թարթիչները դիմահարդարման համար ամենաէականն են: Թարթիչների համար ներկ ընտրելիս ուշադրություն դարձրեք ձեր մազերի գույնին: Օրինակ`բնական տեսք չեք ունենա , եթե շիկահեր եք և օգտագործել եք թարթիչների համար նախատեսված սև ներկ: