Yerevan, 03.May.2026,
00
:
00
BREAKING


Աշխարհի ամենահին կոշիկը գտել են Հայաստանում. այն պատրաստված է 5500 տարի առաջ

PHOTO

Blognews.am-ը գրում է.

Մենք ամեն օր օգտվում ենք բազում բաներից, սակայն չենք մտածում, որ դրանք հասանելի են եղել մարդկության հարյուրավոր տարիներ առաջ։

BlogNews–ը գտել է ամենօրյա պարագաների ամենահին օրինակները, որոնք պահպանվել են մինչ օրս, և հավաքագրել է այդ ամբողջ ինֆորմացիան։ Չի բացառվում, որ այդ իրերից շատերը ստեղծվել են նշված տարեթվից շատ ավելի վաղ ժամանակաշրջաններում։

Ամենահին գուլպաները (1500 տարի)


Սրանք եգիպտական գուլպաներ են՝ պատրաստված բրդից։ Դրանք նախատեսված են սանդալների հետ կրման համար, ստեղծվել են 300-499 թթ․ և գտնվել են 19-րդ դարում։

Ամենահին գրանցված բաղադրատոմս (5000 տարի)


Սա շումերական գարեջրի գրառված բաղադրատոմսն է, որը կերտվել է մ.թ.ա 3000-ական թվականներին։ Այս գարեջուրը չափազանց թունդ էր, իսկ մեջը հացի կտորներ կային։

Ամենահին արևապաշտպան ակնոցներ (800 տարի)


Այս ակնոցները գտել են Կանադայի տարածքում։ Դրանք նախատեսված են եղել արևի՝ ձյունից արտացոլվող ճառագայթներից պաշտպանվելու համար։

Մարդու հնագույն քանդակ (35000- 40000 տարի)


Սա Վեներա ասվածուհու քանդակն է, որը գտնվել է Գերմանիայի Հոլե-Ֆելս քարնձավում։ Գիտնականները կարծում են, որ այն պատրաստված է մամոնտի ժանիքից։

Հնագույն կոշիկը (5500 տարի)


Սա ամենահին կոշիկն է, որը հայտնաբերվել է Հայաստանի տարածքում։ Այն պատրաստված է եզան կաշվից։

Ամենահին տաբատը (3300 տարի)


Այս տաբատը գտնվել է Հարավային Չինաստանում։ Նրանք զարդարված են բավականին բարդ նախշերով։ Ամենայն հավանականությամբ դա պատկանել է ասիական թափառաշրջիկներից մեկին։

Ամենահին կրծկալ (500 տարի)


Այս կրծկալը կրել են Ավստրալիայի տարածքում՝ 1390-1485թթ.-ին։ Չնայած նրան, որ սա գտնված ամենահին կրծկալն է, շատ գրություններում նշվում է նաև ավելի հին «կրծքերի պարկերի» մասին։

Ամենահին կանացի պայուսակ (4500 տարի)


Այս պայուսակը գտնվել է Գերմանիայի տարածքում։ Հազարավոր տարիների ընթացքում կաշին և կտորները անհետացել են, սակայն պահպանվել են շների ատամները, որոնցով զարդարել են այս պայուսակը։

Ամենահին պրոթեզ (3000 տարի)


Գիտական հետազոտությունները փաստում են, որ փայտե այս մատը օգտագործվել է քայլելու, այլ ոչ թե դեկորացիայի համար։ Սրա շնորհիվ մարդիկ ոչ միայն կարողացել են հանգիստ տեղաշարժվել, այլև հնարավորություն են ունեցել սանդալներ կրելու, ինչը Եգիպտոսոմ ամենատարածված կոշիկն է եղել։

Ամենահին պահպանակ (370 տարի)


Այս բազմանգամյա օգտագործման պահպանակը, որը գառան կաշվից է պատրաստված, գտել են Շվեդիայի տարածքում։ Մեզ ենք հասել լատիներեն գրառումներ, որոնցում խորհուրդ է տրվում սա մաքրել տաք կաթով՝ սեռավարակներից խուսափելու համար։

Ամենահին ջրով զուգարանը (2000 տարի)


Հին Եփեսոս քաղաքում եղել են ջրով մաքրվող հասարակական զուգարաններ։ Անցքերի տակող անցնող ջրի հոսանքը ամեն ինչ տարել է դեպի մոտակա գետը։

Ամենահին մաստակը (5000 տարի)


Ամենահին մաստակ է համարվում կեչու խեժի՝ արդեն քարացած այս կտորը, որը գտնվել է Ֆինլանդիայի տարածքում։ Այն օգտագործվել է բերանի խոռոչը վարակներից բուժելու համար։

Ամենահին երաժշտական գործիքը (40000 տարի)


Ոսկորից պատրաստված այս ֆլեյտան Գերմանիայի հարավից է։ Հնադարյան երաժշտական գործիքները պատրաստվել են թռչունների ոսկորներից կամ մամոնտի ժանիքից։ Կա հավատ, որ հենց երաժշտությունն է թույլ տվել մարդուն (homo sapiens) վերացնել նեանդերտալացիներին։

Ամենահին գրառված երաժշտություն (3400 տարի)


Այս հին գրառումը գտնվել է Սիրիայի տարածքում։ Այն նվագել են լիրայով և նվիրել են Լուսնի աստծո կնոջը։

Ամենահին մետաղադրամը (2700 տարի)


Ամենահին մետաղադրամը գտնվել է Թուրքիայի տարածքում գտնվող Եփեսոս քաղաքի տարածքից։ Այն պատրաստված է ոսկու և արծաթի համաձուլվածքից, իսկ մի կողմում պատկերված է եղել առյուծի գլուխ։

Ամենահին գլոբուս (510 տարի)


Այս գլոբուսը պատրաստված է ջայլամի երկու ձվից։ Դրա մակերևույթին պատկերված են Հին և Նոր աշխարհների քարտեզները։ Գիտնականները ենթադրում են, որ այն պատրաստվել է Ֆլորենցիա քաղաքում, և կա հավանականություն, որ դա արել է Լեոնարդո դա Վինչին։

Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan