Yerevan, 14.June.2026,
00
:
00
BREAKING


Ծառուկյանը ցնցում է քաղաքական դաշտը...

POLITICS

Հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտում ամիսներ առաջ սկիզբ առած փոփոխություններն ու տեկտոնական տեղաշարժերը հետզհետե շատ ավելի շոշափելի են դառնում ու խոստանում աննախադեպ դառնալ ժամանակակից Հայաստանի քաղաքական պատմության մեջ. տեղի են ունենում պրոցեսներ, որոնք շատ ավելի խորքային են, քան կարող է թվալ առաջին հայացքից: Բանն այն է, որ այլևս բոլորի համար ակնհայտ է դարձել ու գործնականորեն ապացուցվել, որ այն կերպը, որով բնորոշվում էր երկար տարիներ ներքաղաքական դաշտը, երբ կուսակցությունները վերածվել էին կատարյալ բուտաֆորիայի՝ ծառայեցվելով բացառապես սրա-նրա անձնական շահերին ու ամբիցիաների բավարարմանը, իրեն սպառել է.

Հայաստանում չես գտնի գեթ մեկ կուսակցություն, որն այսօր կարողանա պարզ ճակատով ներկայանա ժողովրդին: Սա իրողություն է, որը սկսել են գիտակցել նույնիսկ կուսակցությունների ղեկավարներն ու քաղաքական ուժերի առջնորդները, որոնք, խուճապահար վերահաս փոփոխություններից, սկսել են իրար խառնվել: Իսկ վերահաս փոփոխությունները, որոնք այսպես թե այնպես տեղի են ունենալու, մեծապես պայմանավորված են լինելու նաև Գագիկ Ծառուկյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձով, ակտիվացումով, որին շուտով ականատես է դառնալու հայաստանյան հանրությունը: Թե հատկապես ինչն է պատճառը,որ քաղաքական դաշտում սիրված գործչի ակտիվացումն այսքան մեծ թոհուբոհի պատճառ է դարձել, կռահելն այնքան էլ դշժվար չէ. ինչպես կյանքում, այնպես էլ քաղաքականության մեջ, ոչ միշտ է այնպես պատահում, որ լավը, դրականը արժանանում է բացարձակ ու համատարած գնահատանքի. որպես կանոն՝ նախանձողներ, ատամներ կռճտացողներ ևս այդ ընթացքում հասցնում են ի հայտ գալ, որոնք, դրդված անհաղթահարելի նախանձից, քաղաքական իմպոտենտությունից ու բնածին չարությունից, փորձում են յուրատեսակ հակաքարոզչություն իրականացնել ընդդեմ բարու, դրականի ու հզորի: Ու հիմա մի շարք քաղաքական ուժեր ներկայացնող դեմքեր, ինչպիսին ասենք նույն Զարուհի Փոստանջյանն է, ով իր վերջին հարցազրույցներից մեկում բավական բացասաբար էր արտահայտվել Ծառուկյանի ակտիվացման վերաբերյալ, ակնհայտ մտավախություն ունեն, որ վերջինիս ակտիվացումը կարող է խիստ բացասաբար անդրադառնալ կուսակցությունների չունեցած ժողովրդական վարկանիշի վրա, ու հասարակությունը, տառացիորեն զզված խամաճիկային միավորներից, դառնա դեպի Ծառուկյանն ու խորհրդարանական ընտրությունների շեմին ձեռնունայն թողնի սեփական հանապազօրյա հացը խաբեությամբ վաստակելուն սովոր կուսակցություններին ու դրանց շեֆերին: Իսկ քաղաքական դաշտի այսօրինակ սնանկության պատճառն, ինչ խոսք, կուսակցությունների՝ իրեն վաղուց սպառած գործելաոճն է, երբ բացի ճղճղան ելույթներից, իշխանություններին անիմաստ հայհոյելուց, վերջիններիս հետ գաղտնի գործարքների մեջ մտնելուց, կուսակցություններն ու դրանց դեմքերը ուրիշ ոչնչով չեն կարողանում աչքի ընկնել:

Մարդիկ, պարզապես, հոգնել են կեղծ խոստումներով կերակրվելուց ու գրկաբաց սպասում են մեկին, ով անիմաստ ու դատարկ խոսքեր շռայլելու փոխարեն վերջապես վճռակամություն կցուցաբերի՝ ռեալ գործեր ձեռնարկելու, սայլը տեղից շարժելու ու ապացուցելու, որ քաղաքականությունը ոչ թե ստի արվեստ է,այլ՝ ամեն հնարավորի. ժողովուրդն այլև գտել է իր հերոսին ու պատրաստ է գնալ նրա հետևից...

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future