Ինչպիսի՞ ակնոցներն են նորաոճ տարվա այս եղանակին
PHOTOԱռհասարակ, նորաձևության միտումները աքսեսուարների ոլորտումերբեքամբողջական չիկարողլինել: Նորաոճ են համարվումարեւայինակնոցները: Ակնոցները կնոջն ավելի իմաստուն և ոճային են դարձնում:
Կանայք սիրում են լավ տեսք ունենալ, իսկ ակնոցները նրանց լավ տեսք հաղորդելուց բացի, ինքնավստահ և ոճային տեսք է տալիս:Այսօրվա նորաձևությունը թույլ է տալիս կրել ցանկացած ոճի, ձևի, գույնի ակնոցներ, որոնք կհամապատասխանեն ձեր կերպարին: Երբ խոսքը վերաբերում է նորաձեւության միտումներին, ամեն ինչ պետք է հաշվի առնել, սկսած մազերի հարդարանքից, հագուստի ձևից կամ արդյո՞ք բարձրակրունկով եք, թե`ոչ:
Ստորև ներկայացնում ենք այս սեզոնին ոճային համարվող ակնոցները:
Մեծ չափի ակնոցներ
Այս տեսակի ակնոցները շատ ոճային են համարվում: Հատկապես նորաձևության վերջին միտում են համարվում այն ակնոցները, որոնք փակում են դեմքի կեսը:
Ավիատոր ոճի ակնոցներ
Այս ոճի ակնոցներն առանձնանում են իրենց բազմակողմանի կրելիությամբ: Այսինքն դրանք պատկանում են ինչպես ազատ ոճին, այնպես էլ`դասական: Այս տեսակի ակնոցները լայն տարածում ունեն և լինում են տարբեր գույների ոսպնյակներով:
Կլոր կատվի աչքեր հիշեցնող ակնոցներ
Նորաձևության այս միտումը լայն տարածում գտավ երիտասարդների շրջանում:Այն հաղորդում է պայծառ, ձևավոր և միաժամանակ նուրբ տեսք:
Մուգ ապակիներով ակնոցներ
Անակախ եղանակից մուգ ապակիներով ակնոցները բոլոր ժամանակներում ոճային են համարվում: Այն կնոջը գործնական տեսք է տալիս:
Օմբրե Ոսպնյակներ
Օմբրե մազեր, օմբրե շուրթեր, օմբրե եղունգներ, օմբրե հագուստներ և ի վերջո՝ օմբրե աքսեսուարներ, որտեղ իրենց տեղն ունեն ակնոցները։ Քչերը գիտեն, որ այս համաշխարհային թրենդը ներշնչված է ռետրո ոճով։ Մինչ կհայտվեին օմբրե մազերն ու շուրթերը, օմբրե շրջանակներով ակնոցներն արդեն տարածված թրենդներ էին, և դրանք ժամանակի հետ դարձան մոռացված, այժմ կրկին նորաձևության աշխարհում են նորարար և ժամանակակից արտահայտումներով։
Առանց Շրջանակի Ակնոցներ
Չնայած այն տարածված կարծիքին, որ առանց շրջանակների ակնոցներն այդքան էլ նորաձև չեն, շատ հայտնիներ նախապատվություն են տալիս դրանց օրիգինալ և աչքի ընկնող կառուցվածքին։
Նյութը հրապարակման պատրաստեց` Past.am-ը: