Պարզ, բայց արդյունավետ եղանակներ տանը էլ ավելի երջանիկ լինելու համար
PHOTOԳույները, տան համար նախատեսված բույրերը եւ այլ պարագաներ կարողեն ազդել ձեր տրամադրության վրա: Ճիշտ համադրելու դեպքում բարձր տրամադրությունն ապահովված է:
Լավ տրամադրություն հաղորդելու համար ամենևին պարտադիր չէ, որ տունը լավ թանկարժեք դեկորացիա ունենա, կամ կահավորված լինի թանկարժեք կահույքով: Բավական է միջավայրը մաքուր լինի:
Երբ դու քեզ զգում ես իսկապես քո տանը, դա արդեն շատ կարևոր է: Առաջարկում ենք անել մի քանի պարզ գործողություն, որպեսզի դու քո տանն էլ ավելի երջանիկ քեզ զգաս:
Զանազան ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ կոնկրետ գույներով, տան համար նախատեսված բույրերով և մի քանի պարագաներով կարող ես փոխել տան ողջ տրամադրությունը:
Այսպիսով, եկեք պարզենք, թե ի՞նչ է հարկավոր, որպեսզի ձեր տունը ուրախ և տրամադրող դառնա:
Թարմ ծաղիկներ
Թեև նրանք հարատև չեն,բայց ապացուցված է, որ առօրյայում ծաղիկների առկայությունը կարող է բարձր տրամադրություն ապահովել ողջ օրվա ընթացքում:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ծաղիկների առկայությունը դրական էմոցիաներ է հաղորդում և բազմապատկում է լավ զգացումները: Գեղեցիկ վարդերի փունջը հիանալի լուծում է, երբ պետք է հիվանդատես գնաք կամ գործընկերոջ հանդիպեք:
Սենտիմենտալ լուսանկարներ
Հին լուսանկարներին նայելը ձեզ կարող է հանգստության զգացում տալ եւ խթան դառնալ դրական զգացմունքների համար:
Կանաչ կամ դեղին ինտերիեր
Թեև նրանք կարող են չհամապատասխանել մեծամասնության ճաշակի հետ, բայց կանաչ և դեղին գույներով ինտերիերը լավ տրամադրություն է խոստանում: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ երկու գույների համադրությունը ուրախ զգացումներ են առաջացնում:
Վանիլային մոմեր
Սթրեսային օրվա վերջում, մոմ վառելու հնարքը ձեզ կհանգստացնի և ավելի անկաշկանդ կդառնաք:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: