«Ժամանակ». Գագիկ Բեգլարյանի քաղաքապետ է ուզում դառնալ. նա հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ
POLITICS«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տեւական ժամանակ արտերկրում էր: Վերջին օրերին երկար մտորելուց եւ Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում եւ դեկտեմբերին Երեւանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար:
Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում՝ դեռեւս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում, գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երեւանի քաղաքապետ։»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



