Ինտերպոլի նախագահ Է ընտրվել ՉԺՀ-ի հանրային անվտանգության փոխնախարարը
INTERNATIONAL NEWSԻնտերպոլի նախագահ Է ընտրվել ՉԺՀ-ի հանրային անվտանգության փոխնախարար Մեն Հունվեյը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Սինհուա» գործակալությունը: Ընտրությունը կայացել Է Ինտերպոլի Գլխավոր ասամբլեայի 85-րդ նստաշրջանի ընթացքում, որն ընթանում Է Ինդոնեզիայում:
Մեն Հունվեյը փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել Էր 2004 թվականի ապրիլին, նույն տարվա օգոստոսին գլխավորել Էր ՉԺՀ-ում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոն:
Դիտորդները նշում են, որ Մեն Հունվեյի ընտրությունը, հավանաբար, Չինաստանին թույլ կտա ակտիվացնել արտասահմանից երկրի այն քաղաքացիներին վերադարձնելու աշխատանքը, որոնք կասկածվում են կոռուպցիայի մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



