Բրեդ Փիթը Ջոլիից բաժանվելուց հետո առաջին անգամ հայտնվել է կարմիր գորգին
PHOTOԲրեդ Փիթը մասնակցել է իր մասնակցությամբ «Դաշնակիցները» ֆիլմի պրեմիարային Հոլիվուդում։ Սա նրա առաջին հայտնվելն էր կարմիր գորգին Անջելինա Ջոլիից աղմկոտ բաժանումից հետո։
Վերջին շրջանում Փիթը խուսափում էր հանրային վայրերից։
Կարմիր գորգին նրան ուղեկցում էր նույն ֆիլմում իր խաղընկերուհին՝ ֆրանսուհի դերասանուհի Մարիոն Կոտիյարը, որի անվան շուրջ խոսակցությունները ևս չէին դադարում, նրան և Փիթին էին վերագրում սիրավեպ, որը իբր ծագել էր ֆիլմի նկարահանման հրապարակում։ Երկու կողմն էլ հերքեց այդ լուրերը։
Երկրպագուները ևս շատ ուրախ էին իրենց սիրելի դերասանին կարմիր գորգին տեսնելու համար։ Նրանք պահը բաց չէին թողնում դերասանի հետ լուսանկարվելու համար։
Փիթն իր հերթին հայտարարել է, որ շատ զգացված է երկրպագուների վերաբերմունքից ու շնորհակալ է նրանց իրեն աջակցելու համար։