Գեղեցկուհի Քենդալ Ջեները՝ La Perla-ի ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքը
PHOTOՔենդալ Ջեները դարձել է La Perla-ի ներքնազգեստի նոր հավաքածուի դեմքը: Ըստ EOnline-ի՝ 21-ամյա մոդելը ներկայացնելու է իտալական ապրանքանիշի 2017 թվականի գարուն-ամառ հավաքածուն:

Քիմ Քարդաշյանի քույրն արդեն հայտնվել է ապրանքանիշի ֆոտոսեսիայի մի քանի լուսանկարներում: Գեղեցկուհուն նկարել է Սթիվեն Քլյայնը:

«Քենդալի խարիզման անկրկնելի հմայք է հաղորդում ցանկացած հագուստի՝ միաժամանակ ընդգծելով դրա արդիականությունն ու նրբագեղությունը»,- պարզաբանել են La Perla-ի ներկայացուցիչները:

Նրա հետ La Perla-ի գովազդային արշավին մասնակցել են նաեւ բրազիլացի 33-ամյա մոդել Իզաբելի Ֆոնտանան եւ 28-ամյա չինուհի Լյու Վենը:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
4
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
5
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players



