Ադրբեջանական նավթի գինը շարունակում է անկում ապրել
ECONOMICSԱդրբեջանական Azeri Light տիպի նավթի արժեքը 0,01 դոլարով կամ 0,02 տոկոսով անկում է ապրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական fins.az լրատվական կայքը:
Ադրբեջանական Azeri Light նավթի արժեքը ներկայումս մեկ բարելի համար կազմում է 46,08 դոլար:
Նախորդ անգամ Azeri LT CIF նավթը էժանացել էր 0,60 տոկոսով կամ 0,28 դոլարով:
Կապված նավթի գների անկման հետ՝ ինտենսիվորեն անկում է ապրում նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը`մանաթը:
Նոյեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանում դոլար-մանաթ փոխարժեքը կազմում է 1,6782 մանաթ:
2015 թվականի փետրվարի 21-ին տեղի ունեցած առաջին դեվալվացիայի համեմատ մանաթը 114 տոկոսով արժեզրկվել է:
Նախորդ տարի Ադրբեջանի կենտրոնական բանկը հայտարարել էր 2015 թվականի դեկտեմբերի 21-ից ազգային արժույթի` մանաթի լողացող փոխարժեքի անցնելու մասին: Կենտրոնական բանկը նման որոշումը հիմնավորել էր արտաքին առեւտրաշրջանառության մեջ դրական սալտոյի, ինչպես նաեւ այլ աղբյուրներից փոխարժեքային փոխանցումների կտրուկ նվազմամբ: ԿԲ հայտարարության մեջ նշվում էր, որ արտաքին բացասական ազդակով, այդ թվում նավթի գնի անկումով, պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել փոխարժեքը հարմարեցնելու նավթի նոր գներին:
Ադրբեջանական նավթի գների անկմանը զուգահեռ շարունակում է գահավիժել նաեւ Ադրբեջանի ազգային արժույթը` մանաթը: