Նյու Յորքում մեկնարկում է շախմատի աշխարհի թագի համար պայքարը
SPORTՎաղը՝ նոյեմբերի 11-ին Նյու Յորքում կմեկնարկի աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, որում միմյանց դեմ կմրցեն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և չեմպիոնի կոչման հավակնորդ, աշխարհի գավաթակիր Սերգեյ Կարյակինը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չեմպիոնն ու հավակնորդը միմյանց դեմ խաղալու են 12 պարտիա: Եթե կողմերից մեկը մինչև 12-րդ պարտիան իր ակտիվում գրանցի 6.5 միավոր, ապա մրցախաղը կավարտվի ժամանակից շուտ` նրա հաղթանակով: Եթե 12 խաղից հետո մրցախաղն ավարտվի հավասար հաշվով, ապա մրցակիցները կխաղան 4 արագ պարտիաներ, որոնց ժամակարգը կլինի 25 րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով, սկսած առաջին քայլից: Եթե այս դեպքում էլ մրցախաղի հաշիվը մնա հավասար, ապա կխաղարկվեն կայծակնային երկու պար տիաներ, որոնց ժամակարգը կլինի 5 րոպե մինչև պարտիայի ավարտը, յուրաքանչյուր քայլին 3 վայրկյան հավելումով, սկսած առաջին քայլից և հետագայում ևս 4 այսպիսի 2 պարտիաներից բաղկացած կայծակնային մրցախաղեր: Եթե այս 10 պարտիաներից հետո հաշիվը կրկին լինի հավասար, ապա կխաղարկվի որոշիչ պարտիա, որտեղ սպիտակները կունենան 5, իսկ սևերը՝ 4 րոպե, 61-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլի համար կավելանա 3 վայրկյան: Ոչ-ոքի արդյունքի դեպքում հաղթանակը կտրվի սևերին: