ԵՄ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Թրամփի հաղթանակի հետեւանքները Եվրոպայի անվտանգության համար
INTERNATIONAL NEWSԵվրամիության 28 անդամ երկրների արտաքին գործերի նախարարները նոյեմբերի 13-ին Բրյուսելում կայանալիք աշխատանքային ընթրիքի ընթացքում, որն շտապ կարգով կազմակերպվում Է Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու կապակցությամբ, ինչպես սպասվում Է, կքննարկեն այդ իրադարձության հնարավոր հետեւանքները անվտանգության եւ պաշտպանությա ն բնագավառում ԵՄ-ի քաղաքականության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 10-ին Բրյուսելում ՌԻԱ Նովոստիին հայտնել Է դիվանագիտական մի աղբյուր:
«Թրամփի ընտրվելը մի ամբողջ շարք հարցեր Է դնում, եւ ես սպասում եմ, որ նախարարները կքննարկեն նաեւ Թրամփի ընտրվելու հնարավոր հետեւանքները անվտանգության եւ պաշտպանության բնագավառում եվրոպական քաղաքականության համար»,- ասել Է գործակալության զրուցակիցը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



