Նորաթուխ նախագահ Թրամփի երեք կանայք և հարսանիքները. ֆոտոշարք
PHOTOWedding.am-ը գրում է.
Երեկ, բառի ամենաբուն իմաստով, ամբողջ աշխարհը տալիս էր միայն մեկ անուն՝ Դոնալդ Թրամփ, և դա ամենևին էլ պատահական չէր, քանի որ ԱՄՆ ամբողջ պատմության մեջ ընտրվեց, թերևս, ամենանկանխատեսելի նախագահը:
Միլիարդատեր Թրամփը, մինչև նախագահ դառնալը, հասցրել է ամբողջ աշխարհում վաստակել, այսպես ասած, էքսցենտրիկ մարդու վարկանիշ՝ իր ոչ սովարական հայտարարությունների, արարքների, ինչու չէ, նաև վարքի շնորհիվ: Թրամփի անձի ինքնատիպությունը դրսևորվել է նաև ամուսնությունների հարցում: 70-ամյա նախագահը հասցրել է ամուսնանալ 3 անգամ՝ կյանքի տարբեր շրջաններում :) : Wedding.am-ը ներկայացնում է նորաթուխ նախագահի երեք կանանց և հարսանիքները:
Իվանա Զելնիչկո
Թրամփի առաջին կինը, ում հետ նա ամուսնացած է եղել 15 տարի (1977 - 1992): Համատեղ կյանքում զույգը ունեցել է 3 երեխա՝ մեկ աղջիկ և երկու որդի:
Մարլա Մէյպլս
Թրամփի երկրորդ կինը, ում հետ նա ամուսնացած է եղել 6 տարի (1993 - 1999): Նրանք ունեցել են մեկ դուստր:
Մելանյա Քնաուս
Թրամփի երրորդ և դեռևս վերջին կինը: Նրանք ամուսացած են արդեն 11 տարի՝ 2005 թվականից: Զույգը ունի մեկ որդի: