«Բորուսիան» սկսել է բանակցել Մխիթարյանի հետ
SPORTԴորտմունդի «Բորուսիան» սկսել է բանակցությունները Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, հաղորդում է Bild-ը:
26-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2017 թվականը: Մխիթարյանը 2013-ին է «Բորուսիա» տեղափոխվել Դոնեցկի «Շախտյորից»:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը Գերմանիայի առաջնության երեք տուրերում խփել է երկու գնդակ եւ կատարել է երկու արդյունավետ փոխանցում, Եվրոպայի լիգայի չորս հանդիպումներում դարձել է չորս գոլի հեղինակ: Մեկ գնդակ էլ հայ ֆուտբոլիստը խփել է Գերմանիայի գավաթի խաղարկության խաղում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched
5
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development



