Չեռնոգորիայի ազգային թիմի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունեցող թիմ է համարում
SPORTՖուտբոլի Չեռնոգորիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչի կարծիքով Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունեցող թիմ է: «Մեզ համար յուրաքանչյուր խաղ կարևոր նշանակություն ունի: Ամեն խաղն իր արժեքն ունի: Հայաստանի հավաքականի բախտը չի բերել նախորդ խաղերում: Ուսումնասիրել ենք Հայաստանի հավաքականի խաղը և գիտենք, որ մեծ ներուժ ունեք: Ընտրանու մի քանի խաղացողներ բարձր մակարդակի խաղացողներ են: Փորձեու ենք լավ խաղալ մի թիմի դեմ, որն ունի լավ մոտիվացիա»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Լյուբիշա Տումբակովիչը:
Չեռնոգորիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ստեֆան Յովետիչն էլ գտնում է, որ Հայաստանի հավաքականի դեմ իրենց դժվար խաղ է սպասվում: Նա նշեց, որ Հայաստան են ժամանել լավ տրամադրությամբ: «Մենք լավ ենք սկսել մրցաշարը և վաղը փորձելու ենք շարունակել այդ հաջողությունը: Մենք գիտենք, որ դուք նոր մարզիչ ունեք և փորձելու եք լավագույնս հանդես գալ»,- ասաց Յովետիչը:
Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Հանրապետական մարզադաշտում: