Թուրքիան պատրաստ է իրականացնել Մեծ Բրիտանիայի հետ լայնածավալ առեւտրային պայմանագիրը «բրեքսիթից» հետո
INTERNATIONAL NEWSԹուրքիան պատրաստ է իրականացնել Մեծ Բրիտանիայի հետ լայնածավալ առեւտրային պայմանագիրը այն բանից հետո, երբ թագավորությունը դուրս կգա ԵՄ կազմից, ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիխաթ Զեբեկչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Մենք որոշել ենք իրականացնել երկու երկրների միջեւ լայնածավալ առեւտրային համաձայնագիրը, հենց Բրիտանիան դուրս գա ԵՄ-ից»,- ասել է Զայբեկչին՝ առանց պարզաբանելու համաձայնագրի մանրամասները։
Հունիսին, ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին հանրաքվեից հետո,Զայբեկչին խոստացել էր, որ Թուրքիան քայլեր է ձեռնարկելու Մեծ Բրիտանիայի հետ հարաբերությունների պահպանման ուղղությամբ, գրում է գործակալությունը։ Նշում են ներդրումների ծավալը, արտաքին առեւտրի ծավալը ավելացնելու ու ֆինանսական հարաբերությունները ամրապնդելու ձգտումը։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



