Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Իմ ձեռքբերումը իմ ընտանիքն է. Լուսինե Հովակիմյան

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Լուսինե Հովակիմյանը Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է: Վերջին շրջանում «Թաքնված սեր» հեռուստասերիալում նկարահանվող դերասանուհին պատմել է ոչ միայն աշխատանքի, այլեւ ընտանիքի մասին:

«Տարիներ առաջ ավարտելով Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտը մի որոշ ժամանակ աշխատեցի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնում: Սակայն այստեղ մեկ տարի հասցրի մնալ, քանի որ ծնվեց առաջնեկս, ու ուզում էի ժամանակիս մեծ մասը բալիկիս նվիրել: Հեռուստասերիալներում էլ արդեն երկար ժամանակ է, ինչ նկարահանվում եմ, տարիներ առաջ անգամ միաժամանակ երեք հեռուստասերիալներում էի նկարահանվում»,- գործունեության մասին խոսելիս` պատմեց Լուսինեն ու հայտնեց, որ այժմ թատրոնում չի աշխատում կրկին նույն պատճառով` ցանկանում է շատ ժամանակ հատկացնել ընտանիքին:

«Թաքնված սեր» հեռուստասերիալում իր մարմնավորած կերպարի մասին խոսելիս` դերասանուհին պատմեց.

«Մարմնավորում եմ գլխավոր հերոսուհիներից մեկին, ով շատ բարի է: Պետք է նկատեմ, որ ես սիրեցի Մանանին, նա զուսպ, հավասարակշռված ու չափազանց բարեհոգի է, ով շատ է տառապել իր կյանքում, անցել է սարսափելի դժվար ճանապարհ եւ անգամ իր կամքից անկախ` հրաժարվել է իր երեխայից, ինչը կնոջ համար թերեւս ամենասարսափելին է: Այս կինը այդ ցավով ապրում է արդեն 20 տարի, նա այդ ընթացքում անձնական կյանք չի ունեցել ու ապրել է մի կնոջ կողքին, ով իր թշնամին է: Մանանը իսզբանե խաբված է եղել, նա մի կողմ է դրել իր անձնական երջանկությունը, քանի որ հասկացել է` այդ պարագայում նա կդժբախտացնի երեք երեխաների ու իր սիրած տղամարդու կնոջը»:

Դերասանը կերտած յուրաքանչյուր կերպարին իրենից որոշ բաներ հաղորդում է, միաժամանակ նաեւ իր հերոսից վերցնում է բնավորության գծեր, որոնք մինչ այդ չի ունեցել: Մեր նկատառմանը, թե Լուսինեն Մանանի կերպարի հետ ի՞նչ առնչություն ունի, պատասխանեց.

«Համամիտ եմ, դերասանը ինչպես տալիս, այնպես էլ վերցնում է որոշ գծեր իր կերտած հերոսից, նաեւ զգուշանում որոշ հարցերում, որ չնմանվի հանկարծ: Այս պարագայում, ես, որպես կին, հաստատ չէի ցանկանա այնքան թույլ լինել, որ հրաժարվեի իմ երեխայից: Ինչ վերաբերվում է մեր նմանություններին, ես էլ բարության կողմնակից եմ»:

«Լիալուսին», «Անծանոթը», «Մաեստրոն» եւ «Անուրջները» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհին, փաստորեն, հեռուստադիտողին միայն իր կերպարներով ծանոթ չէ, Լուսինե Հովակիմյանի ձայնը հեռուստադիտողը արդեն տասը տարուց ավելի է, ինչ լսում է հեռարձակվող արտասահմանյան ֆիլմերում:

«Երկար ժամանակ է, ինչ զբաղվում եմ կրկնօրինակմամբ, դեռ ինստիտուտը չէի ավարտել, որ սկսեցի այդ աշխատանքը: Պետք է ասեմ, որ կրկնօրինակումը իրականում շատ բարդ ու աշխատատար է: Արդյունքում մենք վերարտադրում ենք ուրիշի խաղը. նայելով տվյալ արտիստի խաղին` պետք է փորձես նրա ձայնի տոնը, նրա էմոցիան, բայց քո ձայնի միջոցով տալ հեռուստադիտողին, ընդ որում տալ ոչ ավել, ոչ պակաս, այլապես հեռուստադիտողը չի հավատա իր տեսածին ու լսածին»,- ընդգծեց Լուսինեն:

Աշխատանքներից շատ ժամանակ հրաժարված դերասանուհու համար ամենակարեւորը ընտանիքն է.

«Ամուսինս իմ համակուրսեցին է, սակայն առաջին կուրսից նա հասկացավ, որ ոլորտն իրենը չէ ու որոշեց տնտեսագիտական գիտելիքներ ձեռք բերել: Այսօր նա բիզնեսով է զբաղվում ու դեմ չէ, որ ես գործեմ այս ասպարեզում: Մենք ունենք երկու հրաշք բալիկներ, տղաս ութ տարեկան է, աղջիկս` երկու: Իմ ձեռքբերումը իմ ընտանիքն է, ես ավելի շատ ընտանիքի մարդ եմ, սիրում եմ ժամանակս տրամադրել  երեխաներիս ու ամուսնուս»,- պատմեց Լուսինեն ու հավելեց.

«Թեեւ ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, փորձում եմ հնարավորինս որակյալ այն իրականացնել, բայց չէի ցանկանա, որ երեխաներս ընտրեն իմ ուղին. Կցանկանամ, որ նրանք անհոգ ու հանգիստ կյանքով ապրեն, իսկ արվեստի ոլորտում այնքան էլ հնարավոր չէ անհոգ կյանք ունենալ»:

Հեղինակ Անուշիկ Մելքոնյան

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris