Ո՞վ է իրականում Անի Խաչիկյանը
PHOTO«Հրեշտակների դպրոցը», «Տիգրանի մոլորակը», «Բախտաբեր» հեռուստասերիալներից, «Սուպեր մամա» ֆիլմից հանդիսատեսին հայտնի դերասանուհի Անի Խաչիկյանը հանրության համար բավականին փակ է. նա չի սիրում հարցազրույցներ տալ։ Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նա ասել է. «Ես մինչ այսօր դեռ նկարահանվել եմ սերիալներում և մի քանի ֆիլմերում: Կարծում եմ՝ դեռ որևէ ահռելի գործ չեմ արել, որ դա ներկայացնեմ մարդկանց»։
Անին 24 տարեկան է։ Նա մանկուց նկարահանվել է տարբեր գովազդային հոլովակներում։ Անիի դեբյուտային հեռուստասերիալը «Հրեշտակների դպրոցն» էր, որից հետո նրան մի շարք առաջարկներ էին սպասվում։
Փորձեցի տեղեկություններ հավաքագրել Անիի մասին։ Պարզվում է՝ նա մասնագիտությամբ դերասանուհի չէ, սովորում է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտիտում, մասնագիտությամբ՝ կինոգետ է։
Անին հետաքրքրված է լուսանկարչությամբ։ Տարբեր՝ հիմնականում մշակութային միջոցառումների ժամանակ Անիին կարելի է տեսնել լրագրողների կողքին՝ լուսանկարներ անելիս։ Իր հարցազրույցներից մեկում դերասանուհին նշել է, որ նպատակադրվել է ռեժիսոր դառնալ։ Անիի հոբբիներից մեկը ֆիլմեր դիտելն է, նրա նախասիրությունը նաև մասնագիտական պահանջ է, քանի որ ռեժիսորը պետք է շատ ֆիլմեր դիտի։ Նա աշխատում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնում։
Թեև դերասանուհին ունի լայն ճանաչում, և նկատելի է, որ հասարակությունը նրան շատ դրական է վերաբերում, «աստղային կյանք» կոչվածը բացարձակապես Անիի համար չէ։ Այս դերասանուհին միշտ շատ հասարակ է և ճամաչումը նրան չի մեծամտացրել, համենայն դեպս՝ առայժմ։)
Անին նշանված է, սակայն չի սիրում հանրայնացնել իր անձնական կյանքը, ինչպես նա է նշել մի առիթով՝ դա միայն իր աշխարհն է։