«ՀԺ». Ռուսական «Մագնիտկան» կամ «Պյատյորոչկան» հնարավոր է, մուտք գործեն հայկական շուկա. ո՞ւմ է դա ձեռնտու
ECONOMICS«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ գործարար որոշ շրջանակներում լուրեր են տարածվել այն մասին, որ շուտով հնարավոր է Հայաստանում իր գործունեությունը սկսի մանրածախ առեւտրի ռուսական խոշոր ցանցերից մեկը։ Շրջանառվում են «Մագնիտկայի» եւ «Պյատյորոչկայի» անունները։
Թե որն է այս լուրերի սկզբնաղբյուրը եւ որքանով են դրանք լուրջ՝ առայժմ դժվար է ասել։ Տեսականորեն, իհարկե հնարավոր է, գործնականում սակայն կան դրան խոչընդոտող օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ։ Օրինակ Ռուսաստանի համեմատ մեր շուկայի փոքրությունը, բնակչության ցածր գնողունականությունը օբյեկտիվ խոչընդոտներ են։
Իսկ սուբյեկտիվ խոչընդոտներից գլխավորն այն է, որ Հայաստանում մանրածախ առեւտրի «արքան Սերժ Սարգսյանի ամենասիրելի օլիգարխն է՝ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամոն)։ Եվ եթե նույնիսկ ռուսական ցանցերից որեւէ մեկը իրոք մտադիր լինի գործունեություն ծավալել Հայաստանում, ապա հավասար պայամններում Ալեքսանյանը շատ արագ տանուլ կտա։ Իսկ դա իշխանությունների համար ամենեւին ձեռնտու հեռանկար չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում