Պատրաստում ենք տորթ «Ֆերրերո Ռոշե»
PHOTOԲաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 160 գր
- ձվի դեղնուց - 3 հատ
- բուսայուղ - 60 մլ
- ջուր - 90 մլ
- վանիլին - 5 գր
- շաքարավազ - 160 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
- կակաո - 2 ճ/գդ
- սուրճ լուծվող - 0,5 թ/գդ
- փխրեցուցիչ - 7 գր
- աղ - 2 գր
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- նուտելլա - 2 ճ/գդ
- Ընկուզային պրալինեի համար՝
- շոկոլադ սպիտակ - 150 գր
- պնդուկ - 100 գր
- վաֆլի - 30 գր
- Ջնարակի համար՝
- շոկոլադ սև - 150 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 50 մլ
- Ինչպես նաև՝
- լիկյոր - 50 գր
- սուրճ սև - 150 գր
- կոնֆետ Ferrero Rocher - 6 հատ
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք բիսկվիթը: Դեղնուցներն ու բուսայուղը թեթևակի հարում ենք: Կակաոն, սուրճն ու վանիլինը հնարավորինս լուծում ենք ջրում, խառնում դեղնուցներին: Մաղած ալյուրը, շաքարավազի 1/3-ը, փխրեցուցիչն ու աղը խառնում ենք, ավելացնում դեղնուցային զանգվածին ու մեկ րոպե շատ արագ հարում:
- Սպիտակուցները հարում ենք, աստիճանաբար ավելացնում շաքարավազն ու շարունակում հարել, մինչև վերածվի պինդ փրփուրի: Սպիտակուցները զգուշությամբ խառնում ենք խմորին: Բիսկվիթը թխում ենք 190 աստիճանում: Կարելի է նաև խմորը բաժանել երկու մասի ու երկու առանձին շերտ թխել: Այդպիսով և՛ ժամանակ կխնայեք, և՛ բիսկվիթները հեշտությամբ կներծծեն հեղուկները: 22 սմ տրամագծով ձևամանում, օրինակ, կարելի է թխել ամբողջ խմորը, իսկ 18 սմ ձևամանում՝ երկու կեսով: Պետք է հաշվի առնել նաև ձևամանի պատերի բարձրությունը, քանի որ խմորը լավ բարձրանալու է:
Բիսկվիթի թխված լինելը ստուգում ենք չոփիկի օգնությամբ կամ մատով սեղմելով. եթե սեղմածի տեղը չի մնում, ուրեմն ՝ թխված է: Քանի որ ջերմաստիճանի կտրուկ տատանումը բիսկվիթի վրա լավ չի անդրադառնում, պետք է թխելուց հետո ջեռոցն անջատել, դուռը բացել ու թողնել, որ բիսկվիթը հովանա: Բիսկվիթը շերտերի ենք բաժանում այնպես, որ ունենանք 4 շերտ: - Պատրաստում ենք ընկուզային պրալինեն: Սպիտակ շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք: Վաֆլին մանրացնում, ընկույզները կամ պնդուկը մաքրում, չորացնում, փշրանքների հետ խառնում ու լցնում յուղաթղթի վրա, այնուհետև լցնում ենք հալեցրած շոկոլադը և դնում սառնարանում, որ սառչի:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքը հարում ենք, քիչ-քիչ ավելացնում նուտելլան: Կրեմը պետք չէ շատ հարել (նուտելլան ավելացնում ենք այն ժամանակ, երբ սերուցքը դեռ լավ հարած չէ):
- Պատրաստում ենք շոկոլադային ջնարակը: Սերուցքը տաքացնում ենք, բայց չենք եռացնում: Սև կամ կաթնային շոկոլադը մանրացնում ենք, վրան լցնում սերուցքն ու լավ խառնում, մինչև որ ստացվի հարթ ու փայլուն համասեռ զանգված (եթե գնդիկներ են մնում, խառնուրդը գոլորշու վրա տաքացնում ենք ու խառնում, մինչև շոկոլադը լրիվ ձուլվի):
Տորթը հավաքելուց առաջ թունդ սուրճ ենք եփում (սովորական կամ լուծվող), ավելացնում լիկյորն ու թողնում հովանա: - Հավաքում ենք տորթը: Դնում ենք առաջին շերտը, վրան քսում սուրճի ու լիկյորի խառնուրդը, այնուհետև քսում շոկոլադե ջնարակը: Լցնում ենք վաֆլու և ընկույզի խառնուրդը: Ծածկում ենք երկրորդ շերտով, վրան սուրճի ու լիկյորի խառնուրդ քսում ու լցնում կրեմը: Նույնը կրկնում ենք երրորդ շերտի հետ, հետո ծածկում ենք 4-րդ շերտով: Տորթը 3-4 ժամ կամ ողջ գիշեր պահում ենք սառնարանում: Սառելուց հետո հանում ենք և ավելացած կրեմով հարթեցնում եզրերը (ընկուզային շերտի հատվածում):
Ջնարակը գոլորշու վրա տաքացնում ենք, լցնում տորթի վրա, տարածում նաև կողքերին: Տորթը զարդարում ենք կոնֆետներով: - Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Շքեղ տորթ է ստացվում. պատրաստե՛ք, հյուրասիրե՛ք ու վայելե՛ք
Առաջարկում ենք նաև պատրաստել “ Ferrero rocher ” — ի այս տարբերակները:
Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday!
Instant idcoin ahead of Black Friday
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities
UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan
AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit
Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom
Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni
4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan
Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders
Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner
AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor
Fast Shift has joined Idram's open QR infrastructure
New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5%
Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis
Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024
IDBank and Idram at Mantashyants Global Expo
AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference
Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries
AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community
The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M
The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community
The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced
1
Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community
2
IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.
3
How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping Tips
4
Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia
5
Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts