Կանաչին և համեմունքներն օգտակար են առողջության համար
LIFELife.panorama.am-ը գրում է.
Պարզվում է` կանաչին եւ համեմունքները ոչ միայն համեղ են դարձնում կերակուրը, այլեւ շատ օգտակար են, քանի որ նվազեցնում են նատրիումի, ճարպերի եւ կալորիաների քանակը սննդի մեջ: Օրինակ` կարմիր պղպեղն օգնում է նիհարել, իսկ դարչինը կայունացնում է շաքարի մակարդակն արյան մեջ եւ ակտիվացնում ինսուլինի հանդեպ զգայունությունը:
Կոլորադոյի համալսարանի մասնագետների տվյալներով, ցածր կալորիականությամբ սննդին, ինչպիսին են անյուղ միսը, բանջարեղենը, համեմունքները գրավչություն են հաղորդում, իսկ բարձր յուղայնությամբ սննդի դեպքում նպաստում են օրգանիզմում ինսուլինի մակարդակի կարգավորմանը:
Հետեւաբար գիտնականները խորհուրդ են տալիս հնարավորինս շատ համեմունքներ եւ կանաչի օգտագործել, ինչը, նրանց հավաստմամբ, կօգնի կանխել շատ հիվանդություններ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



