Yerevan, 06.April.2026,
00
:
00
BREAKING


Առնո Բաբաջանյանի մահվան տարելիցի առիթով Երևանում հնչում էին նրա ստեղծագործությունները

SOCIETY

 Անվանի կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի մահվան 33-րդ տարելիցի կապակցությամբ կոմպոզիտորի արձանի մոտ տեղի ունեցավ ծաղկեդրման արարողություն և հարգանքի տուրք մատուցվեց մեծ հային: «Առնո Բաբաջանյանն իր երաժշտության գույներով, հնչյուններով  կարողանում է  մեր կյանքը տոն դարձնել:  Պատանեկությանս տարիներին նրա հետ մի քանի հարցազրույց եմ անցկացրել: Կոմպոզիտորի խոսքը նույնքան երգեցիկ էր, որքան երաժշտությունը: Նրա թողած ժառանգությունը մեր կյանքն ավելի պայծառ և լուսեղ է դարձնում: Սիրում եմ Բաբաջանյանի`Երևանին նվիրված երգերը և փորձելու եմ խրախուսել երիտասարդ կոմպոզիտորներին  մեր քաղաքին, հայրենիքին, ժողովրդին երգեր ձոնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանն ասաց, որ Բաբաջանյանը զարմանալի անձնավորություն էր: «Նա հիանալի ընկեր էր, մարդ, ով զգում էր ժամանակը, կարողանում էր ապրել ժամանակի խնդիրներով: Սիրված էր բոլորից, բազմաշնորհ և բազմաժանր կոմպոզիտոր էր: Ցավում եմ, որ երկար չապրեց»,-պատմեց Արամ Սաթյանը:

«Ցանկանում ենք հայ մեծանուն կոմպոզիտորի հիշատակը վառ  պահել, հանրահռչակել նրա երաժշտական ժառանգությունը: Այսօր Բաբաջանյանի անվան համերգասրահում, տարբեր երաժշտական դպրոցներում հնչելու են նրա ստեղծագործությունները»,-ընդգծեց «Առնո Բաբաջանյան հիշատակի հիմնադրամի» նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանը:

Նրա խոսքով` իրենք մտադիր են Առնո Բաբաջանյանի անվան դահլիճում կոմպոզիտորի թանգարան ստեղծել:

Միջոցառմանը ներկա էին անվանի արվեստագետներ, մտավորականներ, պետական ու հասարակական գործիչներ, կոմպոզիտորի արվեստի երկրպագուներ:

«Բախտ եմ ունեցել կատարել Առնո Բաբաջանյանի երգերը: «Ազգ փառապանծն» իմ այցետոմսը դարձավ Հայաստանում և երկրի սահմաններից դուրս հյուրախաղերի, համերգների ժամանակ: Նրա երգերը կատարել են Աննա Գերմանը, Միրեյ Մաթյեն, Մուսլիմ Մագոմաևը և այլ հայտնի երգիչներ: Երջանիկ եմ, որ հաղորդակցվել եմ նրա հետ, ով ինձ համար պաշտպան է եղել»,-նշեց ՀՀ ժողովրդական արտիստուհի Ռաիսա Մկրտչյանը:

 

Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային երաժշտություն, սիմֆոնիկ երկեր։ Նա ստեղծագործել է տարբեր ժանրերում` դասական, փոփ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։

Հանրահայտ են կոմպոզիտորի «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի՛ շտապիր», «Վերադարձրու ինձ երաժշտությունը», «Սիրո տարի», «Մոսկվա գետը», «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Հարսանիք» և այլ էստրադային երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: «Առաջին սիրո երգը» դիտարկվում է որպես հարազատ Երևանի հիմն: Նրա գրչին են պատկանում սիրված «Էլեգիա»-ն, «Նոկտյուրն»-ը։ Գրել է երաժշտություն «Հասցեատիրոջ որոնումները», «Առաջին սիրո երգը», «Հարսնացուն յուսիսից», «Երջանկության մեխանիկա» և այլ հայկական կինոնկարների համար:

1991 թվականին Մոսկվայում, 1966 թվականին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome