Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Եթե մարդիկ ֆիլմը դիտեն ու հուզվեն, զգան այն ցավը, որ աղջիկը փլատակների տակ է, ուրեմն ես ճիշտ եմ կատարել աշխատանքս. Տաթև Հովակիմյանը` «Երկրաշարժ» ֆիլմի մասին

LIFE

Life.panorama.am-ը գրում է.

Երեկ կայացավ Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմի պրեմիերան: Հայ-ռուսական արտադրության այս ֆիլմը նկարահանվել է 2015-ին, այն պատմում է 1988թ-ի Գյումրիի երկրաշարժի մասին:

Ֆիլմի դերասանական կազմում են Կոնստանտին Լավրոնենկոն, Մարիա Միրոնովան, Վիկտոր Ստեփանյանը, Տաթեւ Հովակիմյանը, Հրանտ Թոխատյանը, Իրինա Բեզրուկովան, Միքայել Պողոսյանը, Սոս Ջանիբեկյանը, Միքայել Ջանիբեկյանը, Արմեն Մարգարյանը, Արսեն Գրիգորյանը, Մարջան Ավետիսյանը, Սարգիս Գրիգորյանը, Դանիիլ Իզոտովը, Արտյոմ Բիստրովը, Հասմիկ Ալեքսանյանը, Արեւիկ Մարտիրոսյանը եւ այլք:

Life.panorama.am-ը ֆիլմի նկարահանումների եւ արդեն իսկ արձագանքների մասին խոսել է երիտասարդ դերասանուհի Տաթեւ Հովակիմյանի հետ:

«Այն մարդկանցից եմ, ով չափից ավելի ռեալ ու ինքնաքննադատ է, սակայն սա այն ֆիլմերից է, որտեղ ես որեւէ քննադատություն չունեմ (Խոսքն, իհարկե, ֆիլմի մասին է, քանի որ ինքս ինձնից երբեք գոհ չեմ լինում): Ֆիլմը շատ ստացված է, ու սա ասում եմ ոչ թե որպես դերասան, այլ որպես դիտող: Գիտեք, դերասանի համար շատ դժվար է հետո իր կատարած աշխատանքը էկրանին տեսնել, քանի որ այդ պարագայում, դերասանը չի կարողանում ուղղակի որպես հանդիսատես նայել: Նույն կերպ երեկ` ես նայում էի շուրջս ու տեսնում էի, թե ինչպես է հանդիսատեսը հուզվում, լաց լինում, իսկ ինձ մոտ ռեակցիաներս կարծես խլացած էին, քանի որ ողջ դիտման ընթացքում ես հիշում էի նկարահանման ընթացքը»,- նշեց Տաթեւ Հովակիմյանը:

Դերասանուհին ֆիլմում մարմնավորել է գլխավոր հերոսուհիներից մեկին, ով երկրաշարժի ժամանակ մնում է փլատակների տակ, սակայն նրա խոսքով` սխալ է այս դեպքում առանձնացնել գլխավոր ու երկրորդական կերպարների.

«Ես ու Մարինա Միրոնովան մարմնավորում էինք ֆիլմի գլխավոր հերոսուհիներին, բայց ըստ իս, այս ֆիլմում սխալ է տարանջատել գլխավոր ու երկրորդական հերոսների, քանի որ ներկայացված է մի քանի ճակատագրեր: Չեմ սիրում խոսել իմ կերտած կերպարների մասին, փոխարենը սիրում եմ մարդկանցից լսել նրա մասին. Ես արդեն արել եմ այն, ինչ արել եմ, եթե մարդիկ ֆիլմը դիտեն ու հուզվեն, զգան այն ցավը, որ աղջիկը փլատակների տակ է, ուրեմն ես ճիշտ եմ կատարել աշխատանքս, իսկ եթե չունենան այդ զգացողությունները, կնշանակի ես սխալվել եմ»:

Տաթեւ Հովակիմյանի խոսքով` Սարիկ Անդրեասյանի ֆիլմերը մինչ այս չի սիրել զուտ ժանրից ելնելով, սակայն որպես մարդ ու ռեժիսոր հասցրել է շատ սիրել նրան.

«Ես շատ հպարտ եմ, որ աշխատեցի Սարիկի հետ, շատ հաճելի է համագործակցել մի մարդու հետ, ով անցած ճանապարհ ունի: Ի դեպ, պետք է նշեմ նաեւ երկրորդ ռեժիսորին` Ալեքսանդր Սումայարին, ով ֆանտաստիկ մարդ է»,- նկատեց նա:

Տաթեւ Հովակիմյանը միշտ երազել է խաղալ Կոնստանտին Լավրոնենկոյի հետ,  այս ֆիլմի միջոցով կատարվել է երազանքը.

«Տարիներ առաջ, երբ Լավրոնենկոյի ֆիլմերն էի նայում, ասացի` մի օր նրա հետ նկարահանվելու եմ: Դա ասում էի կիսակատակ տոնով ու չէի էլ պատկերացնում, թե  ինչպես է այդ ցանկությունս կատարվելու: Արի ու տես, որ ճանապարհներն ինքստինքյան են քեզ գտնում: Հիմա արդեն նոր անուններ եմ տալիս, կարծես թե այն, ինչ ասում եմ, կատարվում է»,- ծիծաղելով ասաց Տաթեւը:

Ֆիլմի նկարահանումները եղել են Գյումիում եւ Մոսկվայում.

«Որոշում կայացվեց, որ Գյումրիում չեն լինելու աղետի տեսարանները, որպեսզի գյումրեցիները հանկարծ չհիշեին ու չվերապրեին այդ օրերը, ուստի մինչ երկրաշարժը տեսարանները նկարահանվեցին Գյումիում, իսկ արդեն երկրաշարժի տեսարանները իրականցվեց Մոսկվայում, որտեղ հատուկ ու շատ մեծ նկարահանման հրապարակ  էր պատրաստվել»,- պատմեց դերասանուհին:

«Երկրաշարժ» ֆիլմի առաջին ցուցադրությունը կայացել է Գյումրիում, ինչը պարտավորեցնող է եղել ստեղծագործական անձնակազմի համար.

«Ինձ համար ամենավախեցնողը Գյումրիի ցուցադրությունն էր. Շատ կարեւոր էր գյումրեցիների կարծիքն ու արձագանքները: Ուրախ եմ, որ հավանության արժանացանք, ներկա էին հիմնականում երկրաշարժը վերապրածները»,- պատմեց նա:

Տաթեւը երկրաշարժից չորս տարի անց է ծնվել, սակայն նրա խոսքով` երկրաշարժի ողբերգությունը գիտակցել է դեռ մանկուց.

«Միշտ ասում եմ` հայերը ծնվում են հետաքրքիր գիտակցմամբ, մենք կարծես ծնված օրից ենք տեղյակ մեր պատմությանը: Ինքս չեմ հիշում, թե ինչ-որ տարիքում ծնողներս պատմած լինեն Հայոց ցեղասպանության մասին. Մենք բոլորս ծնվում ենք կարծես արդեն իմանալով Մեծ Եղեռնի, 1988-ի երկրաշարժի, Ղարաբաղյան պատերազմի մասին, վստահ եմ` նոր սերունդի համար կավելանա նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմը: Սա ֆանտաստիկ բնազդ է, որով յուրաքանչյուր հայ է օժտված»,- նկատեց նա:

Հեղինակ` Անուշիկ Մելքոնյան

AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in Armenia