Ինչպե՞ս նորաձեւ փետրաբաճկոն ընտրել 2017-ի ձմռան համար
PHOTOԵրեւանում սա հեշտ խնդիրներից չէ: Քանի որ հարցը միայն բարձր գինը չէ, այլ նաեւ ընտրության հնարավորությունը, չէ՞ որ տեսականին մեզ մոտ այնքան էլ հաջող չէ: Համացանցում ուշադիր ուսումնասիրելով առհասարակ բոլոր տարբերակները՝ մենք կազմել ենք մյուս տարվա նորաձեւության միտումը, որը կարելի է բնութագրել այսպես. կրի՛ր բոլոր հնարավոր գույները եւ ձեւերը: Ի՞նչ պետք է իմանալ ձմռանը փետրաբաճկոն գնելիս: Գլխավորն իհարկե գույնն է, երկարությունը, ձեւը եւ դեկորը:
Պաստել
Փետրաբաճկոնը կարող է սովորական լինել, բայց գեղեցիկ գույնը ձեզ կառանձնացնի ամբոխից: Այս տարի նախընտրությունը տվեք նուրբ պաստելային գույներին:
Մի՛ վախեցեք նախշերից
Քանի որ մեզնից շատերը ոչ թե մեկ սեզոնի համար են գնում փետրաբաճկոնը, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ դասական եւ աչքի չզարնող նախշերին: Դրանք չեն ձանձրացնում եւ չեն կորցնում արդիականությունը:
Խոշոր փետրաբաճկոններ
Կերպարում անփութության ինչ-որ նշույլն այսօր նորաձեւ է: Մեծ փետրաբաճկոնները շատ հաճելի եւ կանացի են, հատկապես գեղեցիկ գլխարկներով եւ պայուսակներով:
Փափուկ մորթի
Մորթին զարդարում է ցանկացած հագուստ: Նրանով շքեղ է նայվում թե՛ վերարկուն, թե՛ կարդիգանը, իսկ փետրաբաճկոնը՝ առավել եւս: Ընտրե՛ք խոշոր փափուկ մորթե օձիքով, կապյուշոնով կամ փեշով փետրաբաճկոններ: Դրանցով վախենալու չեն ո՛չ ձմռան քամին, ո՛չ ձյունը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE