Yerevan, 28.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Թե իմ, թե ամուսնուս կյանքում ամուսնությունից հետո ոչինչ չի փոխվել. Սոնե Սիլվերը` գաղտնի ամուսնության ու ընտանեկան կյանքի մասին

PHOTO

 Life.panorama.am-ը գրում է.

Ծննդյան օրը սիրելիից անակնկալ կերպով ամուսնության առաջարկություն ստանալուց հետո կարճ ժամանակ անց երգչուհի Սոնե Սիլվերը շատերից գաղտնի ամուսնացավ: Life.panorama.am-ին երգչուհին պատմել է ամուսնության, մեղրամսի ու ընտանեկան կյանքի մասին:

«Իմ ու ամուսնուս պարագայում միշտ էլ ամեն բան ստանդարտներից դուրս է եղել ու մեր ամուսնությունն էլ բացառություն չեղավ, մենք տեսակով թեթեւ մարդիկ ենք, ավելորդ ծանրացնելն ու արհեստական բարդություններ ստեղծելը մերը չէ: Թեեւ իրականում այնպես չէր, որ մեկ-երկու օրում ենք որոշում կայացրել. վաղուց էինք պլանավորում, սակայն հարսանեկան նախապատրաստական աշխատանքները իրականացրինք մեկ ամսից էլ քիչ ժամանակում»,- պատմեց երգչուհին ու շարունակեց.

«Մեր հարսանիքն անակնկալ ստացվեց շատերի համար, քանի որ ինքս, ճիշտ է, անձնական կյանքս գաղտնի չեմ պահում, սակայն չեմ էլ սիրում շատ հանրայնացնել: Ուզում էի այդ օրը միայն իմ մտերիմների ու հարազատների հետ անցկացնել, այլ ոչ թե տեսախցիկների ուշադրության կենտրոնում լինել»:

Սոնե Սիլվերը վստահեցնում է` մեկ ամիսը եւ անգամ 15 օրը բավարար է հարսանյաց արարողություն կազմակերպելու համար: Երգչուհին ավանդական ու միաժամանակ ոչ ավանդական հարսանիք է ունեցել:

Սոնեի խոսքով` ամուսնությունից հետո իր կյանքը շարունակում է բնականոն հունով ընթանալ.

«Պատկերացրեք, թե իմ, թե ամուսնուս կյանքում ամուսնությունից հետո ոչինչ չի փոխվել, միակ փոփոխությունը միասին ապրելն է: Կարծում եմ` կարեւորը կողակցիդ հետ նույն մտածելակերպն ունենալն է, քանի որ այդ պարագայում մարդը պարզապես կվայելի կյանքը: Շատ կարեւոր է նաեւ աշխարհայացքդ` մարդն ինքն է որոշում տվյալ երեւույթները ընտանեկան հոգսե՞ր են, թե նոր սովորույթներ: Այս պարագայում էլ գլխավորը կյանքը չբարդացնելն է: Մեր պարագայում ամեն ինչ շատ լավ է, քանի որ ես ու ամուսինս նույն կերպ ենք մտածում»,- հավելեց նա:

Ի դեպ` Սոնե Սիլվերի եւ ամուսնու մեղրամիսը ճիշտ մեկ ամիս է տեւել.

«Մեր պարագայում շատ պատահականորեն ու առանց պլանավորման ստացվեց այնպես, որ ամուսնությունից հետո մեկ ամիս մենք վայելեցինք մեր մեղրամիսը. Ճանապարհորդությունը սկսվեց Արաբական Միացյալ Էմիրություններում, այնուհետեւ շարունակվեց Պրահայում, իսկ դրանից հետո Փարիզում: Անմոռանալի օրեր ենք ունցել, ու առհասարակ կարծում եմ` շատ կարեւոր է համատեղ կյանքը սկսել նման գեղեցիկ ճանապարհորդությամբ»,- նկատեց նա:

Ամուսնությունից հետո Սոնեն կշարունակի նույն տեմպով աշխատել.

«Հիմա դեռ հանգստանում եմ, սակայն կարճ ժամանակ անց կրկին կշարունակեմ աշխատել նույն ռիթոմվ: Երջանիկ եմ, որ ամուսինս այնքան առողջ մտածելակերպ ունի, որ այդ հարցում ոչ մի խնդիր չի լինի»,- ավարտեց երգչուհին:

Idram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced