Առողջապահության նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են. «Հրապարակ»
POLITICS«Հրապարակ»-ի տեղեկություններով` առողջապահության նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվելու են: Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ նախարար Լեւոն Ալթունյանը փոխնախարար Վահան Պողոսյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել:
Բայց ԱԺ նախագահի հովանավորյալ, բիզնես-գործընկեր հնաբնակ փոխնախարարից ազատվելն այդքան էլ հեշտ չէ, այնպես որ, որպես կոմպրոմիսային տարբերակ, պայմանավորվել են Վահան Պողոսյանին անգործ չթողնել․ նրան կնշանակեն առողջապահության նախարարության ենթակա հիմնարկներից մեկի ղեկավար: Այժմ փնտրում են, թե որտեղ: ԱՆ-ից տեղեկացանք, որ Ալթունյանը մինչ օրս 1 օգնական է բերել, 4 խորհրդական, որոնց մի մասը հասարակական հիմունքներով են աշխատում:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



