Yerevan, 21.May.2026,
00
:
00
BREAKING


Ո՞ր աստղակերպի նշանն է ամենաառողջը

LIFE

Աստղագուշակությունը յուրաքանչյուր հորոսկոպում առանձնացնում է թույլ և ուժեղ օղակները:

Խոյ. տիպիկ խոյը ունի լավ առողջություն և քիչ ուշադրություն է դարձնում տարբեր հիվանդությունների նախանշաններին' համարելով, որ դրանք անտեսելով կվերենան: Ոչ այնքան շատ է հետևում բժշկի խորհուրդներին և գտնում է, որ նրանցից լավ է հասկանում: Խոյերը ծայրահեղ մարդիկ են: Նրանք չեն սիրում բժշկի գնալ, հատկապես ատամնաբույժի: Նրանց անհրաժեշտ է դիետա, ավելի շատ միրգ և բանջարեղեն: Լինելով շատ ակտիվ' խոյերը սիրում են աշխատել մինչև ուժասպառ լինելը: Խոյերի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում դեմքը.նրանց անհրաժեշտ է վերահսկել էմոցիաները, չջղայինանալ, չլարել մկանները, խուսափել ուտելիքի և ալկոհոլի չարաշահումից: Ճիշտ կենսակերպի դեպքում խոյը առողջության նշան է:

Ցուլ. ցուլի թույլ տեղը կոկորդն է, խորհուրդ է տրվում այցելել ՔԿԱ բժկի մոտ և տաք վզարկու կապել: Ընդհանուր առմամբ ցուլերը առողջ են և էներգիայիով լի, խոյերից համբերատար են, չեն սիրում խոսել իրեն վատ ինքնազգացողության մասին: Համբերատար հիվանդներ են: Ի տարբերություն մյուսների' ցուլերն ավելի թեթև են տանում ցավն ու անհարմարությունները, պարտաճանաչ կերպով կատարում են բժիշկների ցուցումները: Ցուլերը հակված են գիրանալու, այդ իսկ պատճառով նրանց դիետա և ակտիվ կենսակերպ է անհրաժեշտ:

Երկվորյակ. նրանց խնդիրն անքնությունն է: Երկվորյակները դժվարությամբ են լիցքաթափվում, հատկապես երբ հոգնած են: Որպես կանոն երկվորյակները կայուն են, լավ կազմվածք, երկար ձեռքեր և ոտքեր ունեն, հակված չեն գիրանալու, հաճախ են մրսում և հիվանդանում, հնարավոր է ալերգիա դեղերից և սննդից: Չնայած շնչառական հիվանդություններին հակվածությանը' ընդհանուր առմամբ ունեն լավ առողջություն, շատակեր չեն և չեն չարաշահում ալկոհոլը: Երկվորյակներին անքնությունից և նյարդային հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է սովորել թուլանալ և հանգստանալ:

Խեցգետին. պաշտում է լավ սնվել, հակված է գիրության, սիրում է քաղցր' հատկապես հասուն տարիքում, չի սիրում սպորտ: Երեխա-խեցգետինները սովորաբար հիվանդանում են բոլոր մանկական հիվանդություններով: Խեցգետինները ծանր են տանում ցավը, նրանց մոտ լավ է զարգացած նյարդային համակարգը: Խեցգետինը տրամադրության մարդ է, և դեպրեսիայի ժամանակ հատկապես հակված է հիվանդությունների, ունի ցածր դիմադրողականություն, նրան անհրաժեշտ է ավելի շատ շարժվել և զբաղվել սպորտով, ամեն օր ոտքով զբոսանքներ կազմակերպել:

Ո՞ր աստղակերպի նշանն է ամենաառողջը


Առյուծ. որպես օրենք տիպիկ առյուծը առողջ է և գրավիչ, լավ տեսք ունի, նույնիսկ եթե իրեն լավ չի զգում: Առյուծներն ունենում են վարդագույն այտեր և փայլուն աչքեր: Նրանք հեշտ են վերականգնվում հիվանդությունից հետո: Աստղակերպի նշանների մեջ առյուծն ամենաաշխատասեր է: Առյուծը սիրում է սպորտը և ակտիվ կենսակերպը, նրանք համբերատար են, սիրում են ուտել, նրանց դժվար չի դիմադրել գայթակղությանը:

Կույս. որպես կանոն կույսի նշանի տակ ծնվում են առողջ տղամարդիկ. նրանք հոգ են տանում դիետայի մասին: Կույսի համաստեղությունը կառավարում է մարսողական համակարգը: Տիպիկ կույսերը միջահասակ են, նրանք հաճախ չեն սիրում սպորտը, չեն սիրում ժամանակը վատնել մանրակրկիտ աշխատանքի վրա: Կույսերը հազվադեպ են հիվանդանում, նրանց մեջ մելամաղձոտներ և նյարդային հիվանդներ գրեթե չկան: Նրանց թույլ տեղը նյարդերն են և ստամոքսը: Կույսերին անհրաժեշտ է խուսափել ծանր սնունդից և անհանգստանալուց:

Կշեռք. հիվանդությունների նկատմամբ թույլ դիմադրողականություն ունեն: Արտաքին տեսքը շատ հաճախ խաբուսիկ է, գլխավոր թշնամին ցուրտն է և խոնավությունը: Կանխատրամադրվածություն ունեն ռադիկուլիտի և ռևմատիզմի նկատմամբ: Հիվանդության ընթացքում սիրում են խնամք, ուշադրություն, կարեկցանք զգալ, հակված են սիմուլյացիայի: Կշեռքներին անհրաժեշտ է մարմնամարզությունը:

Կարիճ. ինչպես առողջության, այնպես էլ մնացած հարցերում նա համարում է իրեն իր ճակատագրի տերը: Կարիճներն ամրակազմ են, ունեն խոշոր ոսկորներ, լավ զարգացած է կզակը, ունի հաստ հոնքեր և սառը աչքեր: Սիրում է ուտել և խմել: Չեն վստահում բժիշկներին, աշխատում են չնկատել հիվանդությունները: Համբերատար են, հիվանդությունների նկատմամբ բարձր դիմադրողականություն ունեն:

Աղեղնավոր. աղեղնավորները հոգ են տանում իրենց առողջության մասին, կարևորում են ակտիվ կենսակերպը: Սովորաբար նրանք սպորտային, զարգացած մարդիկ են, տարիքի հետ ավելի ներկայացուցչական են դառնում, չեն թոշնում, առողջ կենսակերպ են վարում, քիչ են խմում, շուտ են պառկում քնելու, հավասարակշռված են, հակված են աշխատել մինչև ուժասպառ լինելը:

Այծեղջյուր. տարիքի հետ ուժ է հավաքում, համբերատար են, հիվանդությունների նկատմամբ մեծ դիմադրողականություն ունեն, ինքնապահպանման բնազդը լավ է զարգացած: Հաճախ նրանք նիհար են' լավ զարգացած ոսկրային համակարգով: Տղամարդկանց դեմքը ժայռ է հիշեցնում, իսկ կանայք խոշոր աչքեր ունեն: Սովորաբար այծեղջյուրները հոռետես են, հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ, նրանց տանջում են չնչին խնդիրները և այդպիսով վնաս հասցնում առողջությանը: Այծեղջյուրներին անհրաժեշտ է ինքնակառավարում, առողջ կենսակերպը, նրանց պետք է մոռանալ աշխատավայրի անհաջողությունների մասին և ավելի քիչ բան պահանջել ընկերներից և մտերիմներից:

Ջրհոս. աստղակերպի նշանների համակարգում ամենաերկարակյացն է, նա փիլիսոփայորեն է ընդունում բոլոր վերելքներն ու անկումները: Դասական ջրհոսը լավ կազմվածք, հմայիչ աչքեր, բաց մազեր և մոխրագույն աչքեր ունի, սիրում է որսորդություն և ակտիվ սպորտ: Նրա համար խիստ վտանգավոր է ծխելը:

Ձկներ. զգայուն են, հաճախ թույլ և փխրուն, հակված են ոտքերի հիվանդությունների նկատմամբ, թոքերը թույլ են, ոտքերը թրջելիս անմիջապես հիվանդանում են: Երկրորդ թույլ տեղն աչքերն են: Նրանք չպետք է շահագործեն տեսողությունը, հաճախ պետք է այցելեն ակնաբույժին: Սիրում են վայելել կյանքը, հակված են խորհրդավորության, նրանց հեշտ է համոզել: Ձկներին անհրաժեշտ է դրական ինքնաներշնչանք:

Unisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future Grant Akopian has been elected to the AmCham Board Unibank was a partner of the international forum “Yerevan Dialogue” EIB Group and Ameriabank strengthen support for Armenian businesses through EU-backed guarantee The Power of One Dram to ‘’Vahe Meliksetyan’’ FoundationThe international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"