Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով մեկնարկեց Բաքվում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում
SPORTԲաքվում մեկնարկեց աշխարհի գավաթի խաղարկությանը: Մրցաշարին Հայաստանը ներկայացնում են՝ Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը:
Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքիով սկսեց իր ելույթները: Հայ շախմատիստի մրցակիցը Լեհաստանի ներկայացուցիչ Մատեուշ Բարտելն էր:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստներ: Յուրաքանչյուր մրցամարտի ժամանակ կողմերը խաղալու են 2 պարտիա՝ մեկական սպիտակ և սև գույներով: Հավասար՝ 1 : 1 հաշվի դեպքում կանցկացվեն լրացուցիչ պարտիաներ արդեն արագ և անհրաժեշտության դեպքում նաև կայծակնային խաղի կանոններով՝ մինչև կորոշվի հաղթողը: Պայքարն ընթանալու է նոկաուտ համակարգով՝ պարտվողը դուրս է մնալու հետագա պայքարից:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



