Արթուր Բաղդասարյանի հայրը Toyota Land Cruiser-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. shamshyan.com
SOCIETYshamshyan.com-ը գրում է, որ այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններոմ Toyota Land Cruiser մակնիշի 10 ՕD 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բադալ Մուրադյան փողոցում՝ «Իդեալ Վալան Պրոֆ» շինության դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 և օգնել է վրաերթի ենթարկված կնոջը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կայքի փոխանցմամբ` դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վարորդը եղել է «Հայկական Վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հայրը՝ Վահան Բաղդասարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



