Yerevan, 05.April.2026,
00
:
00
BREAKING


Այսօր Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է

SOCIETY

Այսօր գրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1946 թ. նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում: 

Հրանտ Մաթևոսյանը՝ Վանո Սիրադեղյանի մասին.

«Ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ:
Չեմ ասի, թե մուտքը արձակի երկիր խանդով ընդունեցի: Ամենևին:

Արձանագիր հաջողությունն այնքան քիչ էր, Վերքի ողբով մեկընդմիշտ բացարձակված աբովյանական լեզվահեղեղը այնքան հաճախ էր խուսափում արձակի խաղաղ մարգագետինը խաղաղորեն սնելուց, որ թվում էր թե պատումը հայերենի տարերքը չէ, որ հայերենի տարերքը արձակը չէ, որ հայոց լեզվով ինքնանկարը մեկընդմիշտ հակացուցված է հայ գրողին:

Ասում եք՝ հապա Տիգրանուհի՞ն, Խնձորի այգի՞ն, հապա Եղջերո՞ւն, հապա Մուշե՞ղը… Մուշեղը, Աղասին, Եղջերուն, Սիլան, Խնձորի այգին վկայություն են այն բանի, թե որքան խոսքաշատ ու որքան սակավամարդ է հայ արձակի երկիրը և թե որքան սակավակյաց, որքան անպտուղ, գրեթե ամուլ են այդ երկրի տերերը: Եվ ուրեմն ամեն մի նոր մուտք մեծ ու նոր հույս էր, ամեն շրշյուն՝ մեղեդու սպասում, ամեն ծփանք՝ մեծ հովտի ծավալուն կենդանության ակնկալիք – առավել ևս՝ իր մուտքը:

Արձակի երկիր էր մտել մի տղա, որ, իր բոլոր ու բոլոր նախորդներից ավելի ճշգրիտ՝ ճշգրիտ բառերով ճշմարիտ պատմություններ էր պատմում, մոտավոր բառեր չուներ, որպես թե խոսքը որձաքարին է անցնելու՝ ժլատ ու ընտրող էր, վրիպած բառ չուներ, նրա բառն ու առարկան իրարու նույն պահին էին գտնում, հպանցիկը, ակնթարթայինը, անորսալին, անանունը հայտնվում էին նրա բառը արդեն գտած, արդեն կերպար ու պատկեր դարձած ու անուն առած… Եվ հրճվանք էին պարզում այդ պատկերներն ու կերպարները – ուրախացնում էին իրենց արդեն իսկ կենդանությամբ ու բազմությամբ, ուրախացնում էր նրանց տերը՝ բազում կոչվածների մեջ եզակիի իր ընտրյալությամբ: Սա ճիշտ գրող էր և սա ճշմարիտ արձակ էր: Մերձակա ամբողջ ամայության պատճառը մոտավորությունն էր, իսկ սա երկարակեցության էր կոչված: Բայց որովհետև Ակսելն ու Մուշեղը գրիչները վար էին դրել անժամանակ, իսկ Մնձուրու երկար կյանքից գրականության էր տրվել մի կարճ ժամանակ միայն և մի կարճ պահի մեջ սպառումը ճակատագիր էր թվում – այս մեկի՞ն ինչ էր պատահելու:
Այն էր պատահելու, որ ծավալված ու շարունակվող իրականությունը այս Վանոյին չէր բավարարում, շատ ավելի ճիշտ՝ չէր բավարարում գրողի, գրական գործի առջև իրականության անհաղորդությունը, այդպիսով՝ գրողի, գրական գործի անդիմությունը ինքը իր համար ծավալված ու շարունակվող իրականության առջև, որպես թե գրականությունը իրականության բաղադրյալը չէ, որպես թե այդ իրականությունը այդ գրականության ածանցյալը չէ, որպես թե նրանք միմյանցից չեն սերված և միմյանց չեն պատկանում:

Իր դեպքում, գոնե այս դեպքում պատճառը իրենում չէր. ինքն ու զուտ իրենից սերված թափորը աստնվորի իրենց գործն ու կյանքը ապրում էին բարեխիղճ հնազանդությամբ – պատճառը մեծ ծեսի կեղծիքն էր, և ինքն ու կեղծված, եղծված, աղարտված, իր եղծվածությամբ ամբողջ սերունդներ ու ժամանակ աղարտված այդ իրականությունը իհարկե իրարու չէին պատկանելու: Իսկ ահա իր անցումը քաղաքականության, այլև իշխանության, ասել է ծիսակարգի շրջման՝ ընդունեցի խանդով, իմ փոխարեն հարթակ էր բարձրացել ինքը, իմ տեղը՝ կալանվում էր ինքը Վանոն, ոստիկանություն ասված մուրացկան կողոպտչի որջում կանգնում էր ինքը և այսօր ինքն է վիզ դրել այնտեղ, որտեղ սովորաբար վիզ են ջարդում:

Ինչ լավ է, որ քաղաքականությունը նույնպես, ինչպես գրականությունը, ինչպես մաթեմատիկան, պատժում է իրեն աղարտողներին, ինչ լավ է, որ գրականությունը քաղաքականություն է ղրկել իր եզակի չխարդախողին»:

IDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcome