Հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը քննարկում է ԵՄ-ին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու տարբերակը: HaberTurk հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին ասել է նախագահական ինքնաթիռում իրեն ուղեկցող լրագրողներին:
«ԵՄ-ն մեզ պարզապես հարկադրում է, ուզում է, որ մենք դուրս գանք բանակցային գործընթացից: Եթե նրանք մեզ չեն ուզում, թող տիրոջ իրավունքով այդպես էլ ասեն: Թող անհրաժեշտ որոշում ընդունեն: Մենք չենք կարող հավերժ հանդուրժել այն, թե մեզ ինչպես են վերաբերվում»,- ասել է նա: Էրդողանի խոսքով՝ «հետագայում եթե պետք լինի՝ Թուրքիան իր ժողովրդի կարծիքը կհարցնի՝ ինչպես Մեծ Բրիտանիան գնաց հանրաքվեի»:
Թուրքիայի նախագահը հիշեցրել է միգրանտների մասին համաձայնագրով նախատեսված ԵՄ մի շարք պարտավորությունների մասին: Այդ համաձայնագիրն Անկարան համարում է ԵՄ-ի հետ վիզային ազատականացման գործընթացի հետ կապված, որը ներկայումս փակուղու մեջ է երկու կողմերի սկզբունքային դիրքորոշումների պատճառով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



