ԱՄՆ դեսպանատունը փակվել է Աֆղանստանում
INTERNATIONAL NEWSԱֆղանստանում փակել են ԱՄՆ դեսպանատունը Գերմանիայի դեսպանատան և ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումներից հետո: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է, որ այն կփակվի ծառայությունների մատուցման համար «որպես նախազգուշական ժամանակավոր միջոցառում»:
Նոյեմբերի 12-ին Աֆղանստանում ամերիկյան Բագրամ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 14 մարդ։ «Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Բացի դրանից՝ Մազարի-Շարիֆ քաղաքում Գերմանիայի կոնսուլության վրա «Թալիբանի» գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ավելի քան 100 հոգի վիրավորվել է:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



