ԱՄՆ-ը Աֆղանստանում վերջին հարձակումներից հետո դեսպանատունը փակել է
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը դեսպանատունը եւ ամերիկյան ռազմակայանը փակել է վերջերս Գերմանիայի հյուպատոսության վրա ծայրահեղականների հարձակումից հետո: Այս մասին հայտնել է Associated Press-ը՝ վկայակոչելով դեսպանատան հայտարարությունը:
Գործակալության տեղեկություններով՝ դա «նախազգուշական ժամանակավոր միջոցառում է»:
Խոսքը նոյեմբերի 12-ին Աֆղանստանի արեւելքում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի Բահրամ հիմնական ռազմակայանի մոտ պայթյունի մասին է, որի հետեւանքով առնվազն 4 մարդ զոհվել էր, ավելի քան 10 մարդ վիրավորվել: Այս որոշմանը նախորդել է նաեւ նոյեմբերի 11-ին Աֆղանստանի հյուսիսում թալիբների հարձակումը Գերմանիայի գլխավոր հյուպատոսության վրա, երբ գրեթե 4 մարդ զոհվել էր եւ մոտ 120 մարդ վիրավորվել: Երկու դեպքում էլ ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



