Այսօր՝ նոյեմբերի 13-ը Փարիզում ԻՊ-ի գործած ողբերգական ահաբեկչությունների առաջին տարելիցի օրն է
SOCIETY2015թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինները իրականացրեցին արյունալի ահաբեկչությունների շարք, որը խլեց 132 մարդու կյանք:
Ողբերական դեպքերի առաջին տարելիցի կապակցությամբ այսօր Փարիզում կանցկացվեն անմեղ զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններ և միջոցառումներ:
Երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդը Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոյի ուղեկցությամբ պատրաստվում է այցելել բոլոր այն վայրերը, որտեղ 1 տարի առաջ իրագործվել են հարձակումները: Բացի դրանից՝ նախագահը կհանդիպի զոհվածների հարազատներին:
Մինչդեռ փարիզյան «Բատակլան» համերգասրահում, որտեղ ահաբեկիչների իրականացրած պայթյունից զոհվել էր մոտ 100 մարդ, կայացել է համերգ՝ հանրահռչակ երաժիշտ Սթինգի մասնակցությամբ:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



