Բաղդադի հյուսիսում մարդ է զոհվել
SOCIETYԻրաքի մայրաքաղաք Բաղդադի հյուսիսում և արևելքում մի քանի պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել, 12 հոգի վիրավորվել: Այս մասին հայտնում է Alsumaria հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորականների հայտարարությունը:
Հաղորդվում է, որ ռումբերից մեկը տեղադրված է եղել քաղաքի արևելյան մասի Մադինաթ-Սադր շրջանում՝ ճամփեզրին, 3 խաղաղ բնակիչ վնասվածքներ է ստացել:
Եվս մեկ ռումբ պայթել է մայրաքաղաքի արևելյան Մուհամեդ ալ-Քասեմ ավտոմայրուղով ընթացող միկրոավտոբուսում, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը վիրավոր են: Երրորդ պայթյունը որոտացել է Բաղդադի հյուսիսային Աշ-Շաաբ շրջանում՝ ավտոբուսի մեջ, 4 մարդ վնասվածքներ է ստացել:
Չորրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի արևելյան Ալ-Օբեյդի շրջանում, հարձակման հետևանքով մեկ մարդ զոհվել է, 3 հոգի վնասվածքներ է ստացել:
Իսկ Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է 4 զոհի և 12 վիրավորի մասին Իրաքի մայրաքաղաքում տեղի ունեցած 4 պայթյունի հետևանքով:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



