Թրամփը հորդորել Է ԱՄՆ-ում վերջ դնել իր ընտրվելու դեմ ուղղված ցույցերին
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփը հորդորել Է վերջ դնել այն ամերիկացիների ցույցերին ու հանրահավաքներին, որոնք անօրինական են համարում իր հաղթանակն ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես դա կասեմ հենց տեսախցիկի առջեւ՝ վերջ տվեք դրան»,-նշել Է Թրամփը երկրում շարունակվող հանրահավաքները մեկնաբանելու լրագրողի խնդրանքին ի պատասխան: Նա նաեւ խոստովանել Է, որ ինքը «ցավի զգացում Է ապրում», երբ լսում Է այդօրինակ ցույցերի մասին:
«Մի վախեցեք: Մենք պատրաստվում ենք վերականգնել մեր երկիրը»,-ասել Է Թրամփը՝ դիմելով ցուցարարներին, որոնք, նրա կարծիքով, վախենում են փոքրամասնությունների իրավունքների սահմանափակումից», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
Results of the Junius Tournament Announced: The Next Round Ahead
4
Customer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch
5
Ucom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF Com...



