Աշտարակի բնակարաններից մեկի բազմոցին 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
SOCIETYԱրագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բնակարաններից մեկում այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հյուրասենյակի բազմոցին 54-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ պաշտոնական կայք՝էջից։
Ըստ հաղորդագրության՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 19.14-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ներսես աշտարակեցու փողոցի թիվ 84 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել 1961 թ. ծնված Ն. Մ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները Ն.Մ.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



