ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Թուրքիայում գրանցված վերջին զարգացումները
INTERNATIONAL NEWSԵվրամիության անդամ երկրների արտգործնախարարները նոյեմբերի 14-ին Բրյուսելում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, կքննարկեն նաև Թուրքիայի հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle պարբերականը:
Մասնավորապես ակնկալվում է, որ արտաքին գործերի նախարարները կանդրադառնան Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին:
Reuters գործակալության տվյալներով` հանդիպման ժամանակ որոշ նախարարներ կառաջարկեն առկախել Թուրքիայի հետ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները: ԵՄ պաշտոնյաներից մեկը գործակալությանն ասել է. «Թուրքիայի հետ բանակցությունների առկախումը պաշտոնական օրակարգում չկա, սակայն ակնկալվում է, որ որոշ նախարարներ այս հարցը կբերեն օրակարգ»:
1
A Birthday in Italy with Unibank
2
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
3
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
4
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



